Աշխարհը բոլորովին մեծ չէ, բայց կարելի է և մեծ, և փոքր տեսնել: Ով ինչպես կուզի: Ընդհանրապես մի բանին մեծ ենք ասում, մինչև դրանից ավելի մեծը չտեսնենք: Ցավոք, մեկ ուրիշ աշխարհ չկա, որ համեմատենք: Աշխարհ ասելիս ոմանք պատկերացնում են անհուն տիեզերք, ոմանք՝ մեր գալակտիկան, մեկ ուրիշը` Երկիր մոլորակը, շատեն էլ իրենց երկիրը կամ իրենց շենքի բակը: Վերջիններս համեմատելու շատ բան ունեն` հարաբերականությունների աշխարհում են ապրում:
Նրանց համար իրենց շենքի բնակիչները «հարազատ» են, կողքի շենքի բնակիչները` օտար, իսկ մոլորակի հակառակ կողմում ապրողները` թշնամի: Հասկանալի է, կան մարդիկ, ովքեր «երբեք օդանավ չեն նստել», հեռուն նրանց համար սարսափելի է: Նրանց թվում է, թե արևն առաջինն իրենց ննջասենյակ է մտնում, հետո... Արդեն կարևոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել