Գոյություն ունի մի շատ պարզ թեստ, որի միջոցով դուք կկարողանաք բացահայտել շիզոֆրենիայի նախանշանները: Հատկացրեք երեք րոպե և գրի առեք այնքան կենդանու անուն, որքան կհիշեք: 

Ավարտեցի՞ք: Առողջ մարդը երեք րոպեի ընթացքում միջինում կանվանի 40 կենդանի, հիվանդը՝ 24-ից ոչ ավել: Ահա թե ինչու: Առաջին 16 կենդանուն մենք ավտոմատ կերպով ենք անվանում՝ շուն, կատու, կապիկ, ձի... Հետո մեզ անհրաժեշտ է լինում ռազմավարություն: Օրինակ, դուք կհիշեք, թե ինչպես եք վերջին անգամ կենդանաբանական այգի գնացել կամ կենդանիներին առանձին խմբերի կբաժանեք՝ ձկներ, թռչուններ և այլն: Եթե դուք ի վիճակի եք ռազմավարություն մշակել, ուրեմն առողջ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել