Փաստագրական ֆիլմ եմ նայում: Ցուցադրում են երկու տղամարդու ամուսնության գրանցումը զագսում: Մատանիներ են փոխանակում, մեկը մյուսի ազգանուն ընդունում, համբուրվում...
Այ մարդ, դե չեմ ընդունում էլի։ (( Որքան էլ հանդուրժող եմ, երբեք չեմ թողնի, որ իրենց ծեծեն, իզուր նեղացնեն, բայց չեմ էլ հասկանում, թե ո՞նց կարելի է դա այսպես դրոշակն առած բարձրաձայնել: Սուսուփուս ապրեք, մի աղմկեք: Իզուր ինչո՞ւ եք ցուցադրաբար սադրում, որ ագրեսիա էլ լինի ձեր հանդեպ, հետո սկսեք պաշտպանվել: 
Բնության արտահայտումներից մեկն է, կասեք դուք, ես էլ կհամաձայնեմ: Լավ, դա փաստ է: Բայց, եկեք մի բան էլ ընդունեք: Բնական է, որ, օրինակ, մարդու մարմինը և սնվում է, և աղտեղությունը դուրս նետում: ԲՆԱԿԱՆ է, բայց ոչ մեկն այդ պահանջը հոգալը չի սարքում դրոշ: Կան բաներ, որ հասարակության էթիկական, էսթետիկական, հոգևոր ու բարոյական նորմերին պետք է համապատասխանեն: Ու պարտադիր չէ, որ գոռաք հասարակության երեսին դրա մասին:
Այս թեմայով աշխատում եմ չարտահայտվել: Նուրբ է շատ: Բայց երևի չդիմացա, երևի շատ ազդվեցի այդ տեսարանից։ ((
Փաստագրական ֆիլմերի հանդեպ սիրո հետևանքներից մեկը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել