Մրջյունները դասական միջատի թերևս ամենահաջողված ներկայացուցիչներն են, որոնք իրենց մեծ թվաքանակի շնորհիվ դոմինանտ դիրք ունեն մնացած այլ օրգանիզմների նկատմամբ: Որպես թաղանթաթևավորների կարգի ներկայացուցիչներ` մրջյունները սերտորեն կապված են մեղուների և կրետների խմբերի հետ, թեև այս միջատները միայն երբեմն են հանդես գալիս որպես հասարակական խմբեր և հիմնականում հարմարեցված են գաղութային ապրելակերպին:

Բոլորս էլ գիտենք մրջյունների գաղութի հիմնական կառուցվածքը, սակայն տարբեր տեսակների կողմից արտահայտվող տարամետ վարքագծերն ու հարմարվողականությունը կարող են լրացնել գիտական գրականության հնարավորինս ավելի մեծ ծավալներ, քան մնացած միջատների համակեցությունները միասին:

Ստորև ներկայացված են ստորերկրյա այս միջատների խմբին պատկանող առավել անսովոր տեսակներ.

Մահապարտ ռմբակոծիչներ

Չկարողանալով վերարտադրվել ինքնուրույն՝ գաղութաբնակ մրջյունների մեծ մասի գերնպատակը հանդիսանում է «մայր-թագուհիների» ու կրտսեր քույր-եղբայրների պաշտպանության իրականացումը, որի արդյունքում նրանք պարբերաբար մասսայական զոհաբերություն են կատարում: Մահապարտ ռմբակոծիչ մրջյունների գաղութի անդամներն ունեն բավականին մեծ ծնոտային մկանների հատուկ շարք, որոնք ձգվում են նրանց գրեթե ողջ մարմնի երկայնքով՝ միանալով թունավոր խեցուկներին: Երբ այլընտրանք չեն ունենում, նրանք կատաղորեն թեքում են այդ մկանները` պատռելով խցուկը, որպեսզի իրենց մեջ գտնվող թունանյութերը նետեն թշնամու դեմքին:

Դռնագլուխներ


Cephalotes տեսակի մրջյուններին հաճախ անվանում են «կրիա» մրջյուններ, քանի որ նրանց հարթ գլուխները նման են զինվորական վահանի: Տարօրինակ հարմարվողականության նման ձևի նպատակն է գլխով փակել գաղութի մուտքը: Իրենց սեփական գաղութը ստեղծելու փոխարեն այս մրջյունները, որպես կանոն, բնակեցնում են բզեզների կողմից լքված թունելները: Ի հավելումն սրա՝ նրանց գլուխները բավականաչափ մեծ են ոչ միայն թունելի մուտքը փակելու համար, այլև դռան դեր են կատարում:

Ջուլհակներ 

Նրանց թրթուրները մեծապես նման են երեխայի, անօգնական են և կախված իրենց ավագ քույրերի պաշտպանությունից, քանի դեռ բավականին չեն մեծացել, որպեսզի կարողանան մասնակցել գաղութի գործունեությանը: Որոշ տեսակներ, այնուամենայնիվ, սկսում են իրենց ներդրումը գաղութի կյանքում ձվից դուրս գալուց անմիջապես հետո: Ջուլհակ կամ դերձակ մրջյունները, ինչպես օրինակ Oecophylla smaragdina-ն, իրենց անվանումը ստացել են ծառի կատարներին կառուցած խիտ դասավորված տերևներով՝ իրենց բների շնորհիվ: Խմբի ավագ մրջյունները միացնում են իրար տերևներն ու ճյուղերը, իսկ փոքրերն արագորեն օգնում են նրանց:

Թակարդածնոտներ

Մսակեր Odontomachus-ները հայտնի են որպես թակարդածնոտներ՝ իրենց չափազանց տարօրինակ ծնոտների պատճառով, ինչպես մկան թակարդը, այն բարձր ճնշման տակ կարող է բացվել` շրխկացնելով փակվել, իսկ նրանց զգայուն մազիկները նույնիսկ թեթևակիորեն կպչում են իրար: Հայտնի ոչ մի գիշատիչ այդպես արագ չի կարող կծել, ընդ որում կծում է այնպիսի հզորույթամբ, որը 300 անգամ գերազանցում է մրջյունի ամբողջ զանգվածին: Նրանց ծնոտներն այնքան հզոր են, որ դրանցով կարողանում են հետ հետ մղել թե՛ իրենք իրենց (ինչպես կենդանիների թագավորության ներկայացուցիչները արտակարգ իրավիճակում փախուստի ժամանակ) և թե՛ անցանկալի փոքր առարկաները գաղութի մուտքից

Մառանի բնակիչներ

Myrmecocystus տեսակի մրջյունների որոշ մասի մոտ  առանձնանում են աշխատող տեսակներ, որոնց անվանում են «մեղր անոթ» մրջյուններ կամ այլ կերպ «հագեցած» մրջյուններ: Աշխատող այլ մրջյունները կերակրում են նրանց շաքարով, ճարպերով և

Գաղութի մյուս մրջյունները նրանց կերակրում են շաքարով, ճարպերով ու այլ հեղուկ սննդով այնքան ժամանակ, մինչև նրանց որովայնները ուռչում են՝ դառնալով երբեմն խաղողի մեծության, ինչը սննդի պաշար է հանդիսանում արտակարգ իրավիճակների ժամանակ: Լինելով չափազանց ճարպակալված գաղութը լքելու համար` նրանք պաշտպանվում են` բնակվելով գետնի տակ՝ խորը շերտերում, իսկ  մնացած մրջյունները պահպանում են նրանց տարբեր կենդանիներից, այդ թվում նաև մարդուց, որպեսզի որպեսզի վերջիններս չգողանան նրանց սեփական օգտագործման  համար: 

Մարսվող մրջյուններ 


Մսակեր Nepenthes բույսերի մեջ ընկնող միջատների մեծամասնությունը բույսի մարսողական ֆերմենտների կողմից ջարդվում-մանրացվում են և կործանվում ջրով լի փոսի մեջ: Camponotus schmitzi տեսակի մրջյունները կազմում են սերտ համակեցություն Nepenthes bicalcarata բույսի հետ: Բույն դնելով բույսի ցողունի մեջ՝ սնամեջ տարածքով մրջյուններն ազատորեն մոտենում են և հեռանում «մահաբեր ջրավազանից»՝ ցատկելով հեղուկի մեջ և խորասուզվելով այնքան, որ մասնատեն թակարդի մեջ ընկած միջատներին, որոնցով էլ նրանք սնվում են: Դրա արդյունքում մրջյունները դրական ազդեցություն են գործում այս բույսերի վրա՝ մաքրելով նրանց միջատներից: Այսպիսով, այս միջատները հանդիսանում են բույսի մարսողական գործընթացի մի մասը:

Կպչուն սպանիչներ


Բնակվելով բացառապես Hirtella physophora ծառի վերին ճյուղերի վրա` փոքրիկ Allomerus decemarticulatus-ների բանակը պաշտպանում է իր շրջակա տարածքը թակարդող մեխանիզմի շնորհիվ: Միացնելով ծառի մազմզիկներն իրենց թքի և համակեցության արդյունք հանդիսացող սնկի հետ` աշխատավոր մրջյունները ստեղծում են ամուր կառույցներ` նեղ անցքերով: Նրանք կախվում են այդ կառույցներում և մոտեցող ցանկացած միջատ դիպչելով այդ մրջյուններին անմիջապես կառույցի ներս են քաշվում և սպանվում, իսկ աշխատավոր մյուս մրջյունները սկսվում են մասնատել նրանց դիակները: 

Զավթիչներ 

Սովորաբար մրջյուների գաղութը ներառում է հիմնականում ստերիլ, էգ աշխատողներ և թագուհու դրած ձվից դուրս եկած զինվորներ մրջյուններից, պարբերաբար ծնվող վերարտադրվելու ընդունակ թևավոր արուներից ու էգերից, որոնք լքում են բույնը և հաստատում իրենց սեփական գաղութները: Սակայն որոշ տեսակներ լքում են այդ խառնիճաղանջ աշխատանքը և  թողնում այն մյուսների վրա: Այդպիսի տեսակ է Solenopsis daguerrei-ն, որոնց գաղութը ներառում է թագուհիների և արու մրջյունների, իսկ աշխատավորները և զինվորները բացակայում են: Զուգավորումից հետո էգ մրջյունը զբաղեցնում է այլ մրջնատեսակի գաղութը, օգտագործում ֆերոմեններ, որպեսզի թաքցնի իր ներկայությունը` միաժամանակ սնունդ կորզելով տանտիրոջից:  Գաղութը չի կարողանում տարբերել ներխուժած էգ մրջյունի դրած ձուն սեփականներից և, հետևաբար, պաշտպանում և մեծացնում  է մակաբույծների նոր սերունդ այն դեպքում, երբ իրենց իսկ թագուհին դանդաղ սովամահ է լինում:

Կաննիբալ արնախումներ 

Լիովին արդարացնելով իրենց անվանումը` Adetomyrma տեսակին պատկանող այս արնախում մրջյունները զինված են վտանգավոր ծնոտներով և կաթվածահար անող խայթոցով և կարող են որսալ և սպանել չափերով իրենցից մի քանի անգամ մեծ հոդվածոտանիներ, սակայն ոչ սեփական սննդի համար, քանի որ նրանց սննդակարգը բաղկացած է բացառապես իրենց երիտասարդ քույր-եղբայրների արյունից, որոնք դեռևս թրթուռ են: Սննդի համար պահելով կաթվածահար եղած կենդանի որսին` կույր և վերջույթներից զուրկ թրթուրներն իրենց սուր ծնոտներով մասնատում են զոհին և խմում նրա արյունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել