Ադրբեջանում Իրանի դեսպան Փաքայինը տեղական «Ուչ Նուղթե» պարբերականին հարցազրույց է տվել, որտեղ, անդրադառնալով Արցախի հարցին, նա նշել է. «Ոչ մի երկիր Իրանի չափ չի ցանկանում՝ Ղարաբաղի հարցը կարգավորվի Ադրբեջանի հողային ամբողջականության սահմանում, որովհետև այդ հակամարտությունն անապահով է դարձնում նաև մեր սահմանները:»
Իրանի դեսպանը նաև անդրադաձել է Իրան-Հայաստան երկաթգծի հարցում ու նշել է. «Նման նախագիծ գոյություն չունի, դա միայն քարոզչություն է:»

Այս խոսքերից հետո դեսպանը հայտարարել է, որ Իրանը կարող է միջնորդ դառնալ Հաաստանի ու Ադրբեջանի միջև, եթե կողմերը համաձայնություն տան:

Հիշյալ հարցազրույցի կարևոր կետերի թարգմանությունը շուտով կարդացեք www.irannews.am կայք էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել