Ամանորյա տոների ժամանակ մենք սովոր ենք սնունդը պատրաստել նախօրոք և այն օրերով պահել սառնարանում կամ էլ պարզապես սեղանի վրա։ Ահա թե ինչու են տոներին այդքան շատ գրանցվում թունավորման դեպքերը։

Իրականում պատրաստած ճաշատեսակների պիտանելիության ժամկետը խիստ սահմանափակ է։ Թե այս կամ այն ճաշատեսակները ինչքան երկար կարելի է պահպանել

Աղցաններ

Աղցանների մեծամասնությունը պետք է պահել 6-18 ժամ, ոչ ավելի, և պետք է պահպանել սառնարանում +6°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Ոչ թարմ աղցանների թունավորումներից խուսափելու համար խորհուրդ եմ տալիս ամեն օր թարմ աղցաններ պատրաստել, իսկ պահելու համար էլ պատրաստել գոնե այնպիսինները, որոնք կարելի է սառեցնել սառցախցիկում։

Բրինձ, շիլա, միս

Պատրաստի սննդամթերքը կարելի է պահել սառնարանում առավելագույնը 48 ժամ։ Սա վերաբերում է նաև շիլաներին և բրնձին։ Մսի մեջ կա որոշակի միկրոֆլորա, որը ոչնչանում է եփելու կամ տապակելու ընթացքում։ Սակայն մսամթերքի երկար պահելու դեպքում կարող են ձևավորվել վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստված միսը երկու օրից ավելի չպահել։

Բրնձի մեջ, իհարկե, մանրէներ չկան, բայց կան ածխաջրեր, ճարպեր և խոնավություն, որոնք բավական են, որպեսզի ժամանակի ընթացքում ձևավորվեն և զարգանան որոշակի միկրոօրգանիզմներ, որոնք կարող են վնաս հասցնել մարդու օրգանիզմին։

Ի դեպ, խոզի բուդը, նույնիսկ ապխտածը, պետք է պահել 72 ժամից ոչ ավելի։ Եթե հանկարծ որոշեք պատրաստել մսի մեծ կտոր, դրա մի մասը ստիպված կլինեք ամեն դեպքում սառեցնել։

Բաստուրմա, սուջուխ

Ի տարբերություն շատ այլ մթերքների՝ աղ դրած բաստուրման և սուջուխը կարելի է պահել բավականին երկար, բայց կրկին՝ միայն սառնարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել