ՀԱՅ-ի գենը սկսել են ձևավորվել այն ժամանակ, երբ առաջացել է Homo sapiens-ը կամ հատուկ տեսակ կա՝ կռոմանյոն տեսակը, որը տարածվել է Եվրոպայում, և հենց այս տեսակի գանգաձևի հիման վրա է վերականգնված բանական մարդու տեսակի նմուշը, իսկ այդ նմուշի ֆենոտիպը, այսինքն արտաքին տեսքին նայելով, ցանկացած հայի համար բավարար է, որպեսզի տեսնի իր նախահայրերին, քանի որ դա նույն ԱՐՄԵՆՈԻԴ գանգատեսակն է:

Արդեն 40 հազար տարի առաջ հայկական գենն առանձնացել է մարդկության մնացած գեներից, սա պարաաննորմալ երևույթ չէ, քանի որ հենց 40 հազար տարի առաջ Հայկական լեռնաշխարհից դուրս սկսվում են հայտնվել մարդկության հետքեր:
Մովսես Խորենացին, իր «Հայոց Պատմության» մեջ խոսելով մարդկության ծագումնաբանության մասին, խոսում է Աստծո որդիների` հսկաների մասին, և նրանց խառնուրդ տիտանների մասին:
Պաղեստինի շրջանում հայտանաբերված Այծերի քարանձավում հայտնաբերվել են նախամարդու ոսկորներ, որոնց գենետիկ հետազոտություններն ապացուցում են, որ նրանց արյունը կազմված են նեանդերթալյան և կռոմանյոնի ԴՆԹ-ներից:
Սրանք ընդամենը Հայկական բարձրավանդակից տեղափոխված տիտաններ են եղել և, չունենալով կանայք, փախցրել են Ասորիքից և Պաղեստինից:
Արմենոիդների մուտք Եվրոպա տեղի է ունեցել Մեծ սառցակալումից հետո, առաջին հետքերը հայտնաբերվել են Ղրիմում և Հյուսիսային Կովկասում:
Հայերի ծագումը՝ որպես առանձին մարդաբանական տիպ, համապատասխանում է կռոմանյոն- Homo Sapiens ձևավորման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել