Քաղաքը փոխվեց. օրեցօր` ամեն անձրևի, ամեն ձյան հետ...
Քաղաքի հոգին ոստիկանական կամուֆլյաժ հագավ: Երևանցիներիս դեմքերի արտահայտությունները դարձան անտարբեր, սառը, գործ տվողի կամ էլ ճշտի օֆիսներում պլան քաշողների...
Քցել, խաբել, գործ տալ, տոկոսով փող ճարել, վարկ մարել, մենթեր, գողական... Ամենաշատ օգտագործվող բառերը դարձան մեզ համար:
Եկեք միասին քայլենք փողոցներով, շրջենք սրճարաններով, լսենք մարդկանց խոսակցություններն ու արտահայտած մտքերը. միայն ախտ ու մոլորություն, ոչ ոք ոչ մի դեպքում բարի ու ներդաշնակ երևութներից չեն խոսում...
Անգամ այն սիրահար զույգն է փոխվել, նրանց սիրո խոստովանությունն է փոխվել, խոստովանության մեջ ինչ-որ ոստիկանական բան է մտել... 
Արտագաղթն էլ չի փրկի, ինքդ քեզնից չես արտագաղթի...
Հանիր կամուֆլյաժդ, նայիր՝ արևի նարնջագույն լույսն ինչպիսի գեղեցկությամբ է ընկել Պրոսպեկտի թաց ասֆալտին: Ուղղակի ապրիր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել