Ա՜յ քեզ ծառայություն

Աշխարհում բարությունից համոզիչ և հաճելի ոչինչ չկա: Բոլորս էլ հիանալի գիտենք այն մասին, թե ինչպես են աշխատում մարդկային հարաբերությունները: Մենք սիրում ենք նրանց, ովքեր լսում են մեզ և հոգ տանում մեր մասին և փորձում ենք հեռու մնալ նրանցից, ովքեր վատ են տրամադրված մեր հանդեպ կամ անտարբեր են: Ճիշտ այսպիսի համակարգ էլ գործում է գործարար աշխարհում` այն տարբերությամբ, որ հասարակական ոլորտում բանավոր խոսքն աշխատում է ավելի լավ, արագ և ընդգրկուն, քան անձնական ոլորտում:

Սակայն ոչ բոլոր ընկերություններն են այս կերպ մտածում՝ ընդունելով, որ դա պարզապես բիզնես է և ոչ ավելին: Իրականում դա ճիշտ չէ: Այս նյութի մեջ հավաքված են 8 պատմություններ այն մասին, թե ինչպես են տարբեր ապրանքանիշերի ընկերություններ վերաբերվել իրենց սպառողներին: Անտարբեր մնալ անհնար է, չսիրել այս ընկերություններին` նույնպես:

Ամենապահանջված հյուրանոցը

Երբ Դաստին Ռեյը ինտերնետի միջոցով համար էր պատվիրում Woodlands Resort’s հյուրանոցում, նա, որպես կատակ, «հատուկ ցանկություններ» բաժնում գրում է հետևյալը. «Սեղանին  կարմիր գույնի երեք M&M թողեք` մեկն ինձ համար, մյուսն իմ սիրած աղջկա, երրորդն էլ կկիսենք, եթե հանկարծ երեկոյան քաղցած լինենք: Մահճակալին էլ բեկոնի նկար թողեք: Ես պաշտում եմ բեկոն»:
Ուղևորությունը պետք է կայանար մեկ ամիս հետո միայն, և Դաստինն արդեն հասցրել էր մոռանալ իր ցանկության մասին: Ինչպիսի՜ն էր նրա զարմանքը, երբ, մտնելով հյուրանոցի համարը, նա տեսավ 3 կարմիր M&M կոնֆետներ սեղանի վրա… և ախորժաբեր բեկոնի նկարը շրջանակի մեջ` դրված մահճակալի վրա:

Ահա այսպիսի չնչին մանրուքներ, բայց որքա՜ն հաճելի… 

Արձագանքող Blizzard

Տասնամյա Էզրա Չատտերտոնը սովորական տղա էր: Միակ բանը, որ տարբերում էր նրան մյուսներից, մահացու հիվանդությունն էր, որով նա տառապում էր: Էզրան գլխուղեղի քաղցկեղ ուներ: Սակայն, չնայած ծանր հիվանդությանը,  նա փորձում էր ապրել լիարժեք կյանքով, թեև վիրտուալ: Էլզան MMORPG World of Warcraft-ի վառ երկրպագու էր, և նա նվիրական երազանք ուներ` լինել Blizzard-ի ստուդիայում և  խնդրել աշխատակիցներին ստեղծել այդ խաղում իր անձնական կերպարին: Այդ ցանկության մասին իմացան Make-A-Wish հիմնադրամում (կազմակերպություն, որն իրականացնում է ծանր հիվանդություններով տառապող 2.5-18 տարեկան երեխաների ցանկությունները): Հիմնադրամի աշխատակիցները հաղորդեցին Blizzard ընկերությանը Էզրայի ցանկության մասին, և վերջինս իրականացավ:

Ստեղծվեց ոչ միայն Ahab Wheatroof կերպարը, որին ձայնավորեց ինքը՝ Էլզան, այլ նրա սիրելի շունը՝ Kyle անունով: Կերպարը զինվեց յուրօրինակ արբալետով (самострел, лук): Blizzard այցելած յոթ ժամերի ընթացքում Էլզան շատ ուժեր սպառեց, բայց և գոհ մնաց:

Էլզան մահացել է 2008թ. հոկտեմբերի 20-ին 12 տարեկան հասակում, սակայն ի հիշատակ նրա՝ Mulgore-ում ապրում է Ahab Wheatroof-ը, ով անընդհատ խնդրում է գտնել Kyle անունով իր շանը: Թարգմանելով խաղը ռուսերեն՝ ռուս մասնագետները համարեցին, որ տղայի ձայնը վերաձայնագրելն անհարգալից վերաբերմունք կլինի նրա հիշատակի նկատմամբ, այդ իսկ պատճառով խաղի ռուսական տարբերակում  Ahab Wheatroof-ը համր է: 

Հատուկ ուղևոր

Այս պատմությունը տեղի է ունեցել 1980-ական թվականներին Սինգապուր ավիաընկերության ուղևորներից մեկի հետ, ով ցանկացավ անանուն մնալ:

«Ես ուղևորվեցի Մումբայից Սինգապուր` օգտվելով Սինգապուր ավիաընկերության ծառայություններից, երբ Հնդկաստանում դեռևս հազվագյուտ և թանկ հաճույք էին օդային թռիչքները: Ես բուսակեր էի, չէի ուտում ոչ միս, ոչ ձու: Այդ մասին հաղորդեցի ավիաընկերությանը և ստացա հատուկ ճաշացանկի հաստատում: Սակայն այդ մասին, իհարկե, մոռացան, մենք արդեն օդում էինք, ոչինչ անել հնարավոր չէր:

Ինձանից ներողություն խնդրեցին ոչ միայն ուղեկցորդուհիներն, այլև ինքնաթիռի կապիտանը:  Դրանից հետո ուղեկցորդուհիներից մեկը բրիձ եփեց և կտրտեց մրգերը, որ իր համար էր վերցրել և այդ կերակուրն առաջարկեց ինձ, այնպես որ ես քաղցած չմնացի: Հենց վայրէջք կատարեցինք, ավիաընկերության պատասխանատու մենեջերը ևս մեկ անգամ ներողություն խնդրեց և լիմուզին առաջարկեց հյուրանոց տեղափոխվելու համար:
Երբ հետ էի վերադառնում, ինքնաթիռի  ողջ անձնակազմին հայտնի էր ինձ հետ կատարվածը: Ինձ տեղափոխեցին բիզնես դաս և հատուկ ուշադրության արժանացրին: Իսկ երբ ես ժամանեցի Բոմբեյի իմ գրասենյակ, ինձ սպասվում էր  շոկոլադե կոնֆետներով լի մի մեծ արկղ Սինգապուրի ավիաընկերության տեղի մասնաճյուղի տնօրենի կողմից` ողջ ավիաընկերության կողմից ներողություններով: Մի՞թե սա չի 100 տոկոսանոց սպասարկումը:

Ծովափիղն արկղի վրա


Մի անգամ superbrightleds.com կայքում մի ամերիկացի պատվիրեց luminodiode և  «առաքման հատուկ պայմաններ» դաշտում խնդրեց արկղի վրա նկարել ծովափիղ` հովանոցաձև գլխարկով: Ծանրոցը ստանալուց հետո նա հասկացավ, որ նորից ու նորից ապրաքներ կպատվիրի այդ կայքից:

Ճիշտ ծառայություն Zippo

Zippo արծաթե կրակայրիչը reddit կայքի Andratch անվամբ օգտատիրոջը բաժին է հասել իր պապից, ով այն անցկացրել էր Կորեական պատերազմի տարիների միջով: Կրակայրիչը նրանից 53 տարով մեծ է: Նրա մեջ գտնվող պողպատե անիվը վաղուց կոտրվել էր, և տղան կրակայրիչը վերանորոգման ուղարկեց: Ծրարի մեջ նա  հինգ դոլարանոց դրեց այն դեպքի համար, եթե ընկերությանը անհրաժեշտ լինի գնել որևիցե մաս:
Zippo-ն ոչ միայն անվճար վերանորոգեց օրիգինալ ներդիրը, այլև ուղարկեց ևս մեկ նորը` պահեստային երկու կայծքարով: Ընկերությունը փոստային դրոշմանիշով հետ վերադարձրեց նաև 5 դոլարը, քանի որ փոստային ծրարներով գումար ուղարկել չի թույլատրվում:

Ահա թե ինչ էր գրված ուղեկցող նամակի մեջ. «Մենք ստացանք Ձեր կրակայրիչը, վերականգնեցինք նրա լավ վիճակը և վերադարձնում ենք այն Ձեզ: Ձեզ ենք վերադարձնում նաև 5 դոլարը` փոստային դրոշմանիշներով, քանզի մենք երբեք Zippo կրակայրիչի վերանորոգման համար գումար չենք վերցրել` անկախ վիճակից և հնությունից: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ օգտակար լինելու տրված հնարավորության համար: Անսահման երախտագիտությամբ` Zippo արտադրական ընկերություն»:

«Ընձուղտ» հաց


Մի անգամ Sainsbury’s սուպերմարկետների ցանցի գրասենյակին նամակ եկավ ոմն Լիլի Ռոբինսոնից: Բովանդակությունը հետևյալն էր.
«Հարգարժան Sainsbury’s,
Ինչո՞ւ եք «վագրային» հացին անվանում վագրային: Նրան ավելի շատ կսազի «ընձուղտ» հաց անվանումը:

Սիրով` Լիլի Ռոբինսոն – 3.5 տարեկան»:

Երկու շաբաթ անց աղջնակը պատասխան նամակ ստացավ.

«Թանկագին Լիլի,
Շատ շնորհակալություն նամակի և անունը փոխելու փայլուն գաղափարի համար: Այդ հացն իսկապես ավելի շատ ընձուղտի է նման,  քան վագրի:  Այդպես հացթուխն էր  անվանել վաղուց, երևի նրան թվացել էր, որ միջուկը շերտավոր է: Երևի նա հիմար է եղել:

Մեզ շատ հաճելի էր ստանալ քո նամակը, դրա համար տալիս ենք քեզ 3 ֆունտի նվեր-քարտ, որպեսզի դու կարողանաս վայելել նորացված «ընձուղտ» հացը:
Կտեսնվենք սուպերմարկետում:

Հարգանքներով` Քրիս Քինգ-  27.5 տարեկան».

Սիրելի խաղալիքը

Մենք` կնոջս և երեխաներիս հետ, մի քանի օր անցկացրեցինք Ֆլորիդայում` Ritz-Carlton հյուրանոցում: Տուն վերադառնալով` մենք հայտնաբերեցինք, որ մեր տղայի Ջոշի անունով ընձուղտը մնացել է հյուրանոցում: Շատ ծնողներ գիտեն, թե ինչպես են կապված լինում երեխաներն իրենց խաղալիքների հետ: Ստիպված էինք տղայիս փոքր-ինչ ստել. «Ջոշին լավ է, նա ուղղակի որոշել է հեռվում մի քիչ հանգստանալ»: Հենց այդ երեկոյան մեզ զանգահարեց հյուրանոցի մենեջերը` Ահարոնը, և հայտնեց, որ խաղալիքն իրենց մոտ է: Ես նրան պատմեցի այն մասին, որ ստիպված էինք հանգստացնել տղային և խնդրեցի նրան լուսանկարել Ջոշիին լողավազանի մոտ, որպեսզի տղայիս փաստեր ներկայացնեմ: Ահարոնը համաձայնվեց և լսափողը դրեց:

Երկու օր անց մենք փոստով ստացանք Ջոշիին և մի քանի լուսանկարներ. Ջոշին լողավազանի մոտ, Ջոշին ընկերների մոտ (այլ խաղալիքներ) և Ջոշին գոլֆ-ավտոմեքենայի ղեկին:

Հարկ չկա նշելու, որ եթե պատահում է լինել Ֆլորիդայում, մեր ընտանիքն այսուհետ մնում է միայն այդ հյուրանոցում: Ես ամեն օր իմ գործընկերներին նման ծառայության օրինակ եմ բերում. հաճախորդների համար նման պայմաններ ստեղծեք, որպեսզի նրանք չպատմել իրենց ընկերներին այդ մասին ուղղակի չկարողանան: Միայն այդպես կարելի է հաջողության հասնել ծառայությունների ոլորտում:

Քրիս Հյորն` Mercantile Capital Corporation ընկերության խորհրդատվական գծով ղեկավար (Ֆլորիդա) 

Նախապրեմիերային ցուցադրություն

2005 թ-ին 10-ամյա աղջնակ Կոլբի Կենտինի մոտ ախտորոշեցին արյունատար անոթների քաղցկեղ: Մահացող աղջնակը, տեսնելով Pixar ստուդիայի կողմից արտադրված «Վեր» մուլտֆիլմի գովազդային հոլովակը, որ մի կերպ չէր համբերում, թե երբ են այն ցուցադրելու:
Սակայն այդ պահին Կոլբին արդեն շատ թույլ էր, որպեսզի նրան կարողանային կինոթատրոն տանել: Նա գտնվում էր հիվանդանոցում և ամենից շատ երազում էր տեսնել «Վեր» մուլտֆիլմը։
Ընտանիքի ընկերները Pixar ընկերությանը հաղորդեցին մահացող աղջկա ցանկության մասին:  Ընկերության ներկայացուցիչը ժամանեց Կալիֆորնիա և բերեց դեռևս ցուցադրության դուրս չեկած մուլտֆիլմի DVD-ն: Անիմացիոն ստուդիան Կոլբիին նվիրեց հատուկ սկավառակ մուլտֆիլով, որը նոր-նոր պիտի դուրս գար էկրաններին: Դիտումից յոթ ժամ անց աղջնակը մահացավ:
Կոլբիի մայրը` Լիզան, պատմում է, որ մուլտֆիլմին սպասելու ժամանակ նա հարցրել է աղջկան՝ կկարողանա՞ արդյոք նա այդքան դիմանալ, ինչին աղջիկը պատասխանել է. «Ես պատրաստ եմ մահանալ, բայց պատրաստվում եմ սպասել մինչև ֆիլմի դիտումն ավարտվի»: Մուլտֆիլմի դիտման ժամանակ Կոլբին երբեմն ուժ չէր ունենում աչքերը բաց պահելու համար, այդ ժամանակ մայրիկը պատմում էր նրան այն, ինչ տեղի էր ունենում էկրանին, և մուլտֆիլմի ավարտից հետո հարցրեց՝ դուր եկա՞վ նրան այն: Աղջիկը գլխով արեց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել