Անկախ այն բանից, թե  Հայ զինվորն ում արձակած գնդակից է զոհվում, միևնույն է, խորը ցավ է այն ինձ պատճառում: Ցավն ավելի է խորանում ու սաստկանում, երբ Հայ զինվորը զոհվում է այն գնդակից, որն արձակել է նույնպես Հայ զինվորը: Միանգամից ամենաքիչը երկու զինվոր ենք կորցնում, ընտանքիներ որբանում ու դժբախտանում: Մենք՝ Հայերս, իրավունք չունենք իրար վրա գնդակ արձակելու, այդ ՉԻ ԿԱՐԵԼԻ-ն մայրական կաթի հետ պետք է մտնի մեր էության մեջ: Երբ նենգ թշնամու գնդակն է խոցում Հայ զինվորին, մենք լցվում ենք ոչ այնքան ցավով ու վշտով, որքան որ վրեժով, արյան վրեժով, իսկ երբ Հայն է խոցում Հային, իսկապես անասելի ցավ է պատում մեզ, ու միշտ ինքներս մեզ հարցնում ենք «ախր ինչու՞, այ բալա»: Հայ զինվորներ ջան, պահեք ու պահպանեք ձեզ ու ձեր զինակից ընկերներին, բոլորիս համար դուք անգնահատելի թանկ գանձ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել