Արտասահմանցի գիտնականների խումբը մի հետազոտության շրջանակներում 4-8 տարեկան երեխաներին միևնույն հարցն է տվել. ի՞նչ է սերը։ Հետազոտական խմբի ղեկավար Լեո Բասկագլիան ասել է, որ ուսումնասիրության նպխատակն էր գտնել ամենահոգատար երեխային։ Պատասխանները շատ ավելի խորն ու համապարփակ էին, քան կարելի էր ակնկալել փոքրիկ երեխաներից։

1. Երբ տատիկս հիվանդացավ հոդաբորբով, նա այլևս չէր կարողանում կռանալ ու պեդիկյուր քսել։ Այդ ժամանակ պապիկս սկսես անել դա և չդադարեց անգամ այն ժամանակ, երբ իր մոտ ևս ձեռքերի հոդաբորբ եղավ։ Այ սա է սերը։

Ռեբեկա, 6 տարեկան

2. Եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա առանձնահատուկ կերպով է անունդ տալիս։ Դու գիտես, որ անունդ ապահով է այն ժամանակ, երբ այն գտնվում է նրա բերանում։
Բիլլի, 4 տարեկան  

3. Սերն այն է, երբ դու գնում ես ինչ-որ ճաշարան ու կողքինիդ ես տալիս ֆրիիդ մեծ մասը՝ առանց նրան ստիպելու, որ փոխարենը նա քեզ ինչ-որ բան տա։

Քրիսի, 6 տարեկան

4. Սերն այն է, ինչ քեզ ստիպում է ժպտալ, երբ դու հոգնած ես։

Թերի, 4 տարեկան

5. Սերն այն է, երբ մայրիկս սուրճ է պատրաստում հայրիկիս համար և մի կում ֆռթացնում է, որպեսզի համոզվի, որ սուրճը համեղ է ստացվել։
Դենի, 7 տարեկան

6. Սերն այն է, երբ դուք ողջ ժամանակ համբուրվում եք, իսկ երբ հոգնում եք համբուրվելուց, միևնույնն է՝ ուզում եք միասին մնալ ու զրուցել։
Էմիլի, 8 տարեկան

7. Եթե դու տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, ու դրանից հետո նա ամեն օր կրում է այն, դա սեր է։
Նոել, 7 տարեկան

8. Սերն այն է, երբ մայրիկը տեսնում է հայրիկին քրտնած ու կեղտոտ վիճակում ու միևնույնն է՝ ասում է, որ նա Ռոբերտ Ռեդֆորդից էլ գեղեցիկ է։

Քրիս, 7 տարեկան

9. Եթե չես սիրում, ոչ մի դեպքում չպետք է ասես «Ես սիրում եմ քեզ», սակայն եթե սիրում ես, ողջ ժամանակ պետք է կրկնես դա։ Մարդիկ մոռանում են դա։  
Ջեսիկա, 8 տարեկան 

10. Սերն այն է, երբ շունդ վազում ու փարվում է քեզ նույնիսկ այն բանից հետո, երբ դու ողջ օրը նրան սենյակում մենակ ես թողել։ 

Մերի-Էն, 4 տարեկան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել