Худшие типы мужчин для отношенийԵրբ խոսքը վերաբերում է լուրջ հարաբերություններին, ճիշտ զուգընկերոջ ընտրության հարցում աղջիկները դառնում ենք բավականին պահանջկոտ: Չէ՞ որ նրանց համար հարաբերությունները շատ կարևոր են, և նրանք ցանկանում են, որ իրենց կողքին գտնվի (ընդ որում այն հավատով, որ ընդմիշտ) իսկապես արժանի մեկը: Անկասկած, դա բարդ խնդիր է, սակայն մենք փոքր-ինչ կպարզեցնենք այն` ներկայացնելով տղամարդկանց այն տեսակները, որոնցից նախընտրելի է հեռու մնալ.

1. Երկչոտ

Այս տեսակի տղամարդուն դժվար է նույնիսկ տղամարդ անվանել, այլ պարզապես վախկոտ փոքրիկ տղա, ով բավականաչափ հասուն չի լուրջ հարաբերությունների համար: Ընդ որում, այդպիսին կարելի է լինել թե երեսուն, թե քառասուն տարեկանում, և խնդիրն ամենևին էլ տարիքի մեջ չէ, այլ հոգեբանության: Նման տղամադրու հետ նույնիսկ եթե ժամանակը խելահեղ զվարճալի է անցնում, և կարելի է անընդմեջ շատախոսել, դե իսկ սեքսը պարզապես երազ է, այնուամենայնիվ, պետք է զգուշանալ` նա սիրել չգիտի:

2. Սեթևեթող, սիրախաղ անող

Այսպիսի տղան չի կարող շփվել աղջիկների հետ առանց սիրահետման: Նա միշտ է սիրահետում` փոխելով իր մարտավարությունը՝ կախված նրանից, թե ինչը կգրավի այս կամ այն «զոհին»: Անշուշտ, այս տղան անկրկնելի է, սակայն նրա հետաքրքրություններն անցողիկ են:

3. Հավաքույթների սիրահար

Այս տղայի հետ հաստատ չես ձանձրանա: Նա անընդհատ գտնվում է ամենատարբեր հավաքույթների վայրերում՝ միշտ նոր նկարներով ու արկածներով: Ուրբաթ երեկոյան սկսվում է նոր տպավորությունների «որսը»: Նման մարդուն, ով անընդհատ ձգտում է ինչ-որ նոր բանի, անհնար է երկար պահել կողքիդ, այնպես որ ավելի լավ է նրա վրա ժամանակ չվատնել:

4. Ինքնասիրահարված

Այստեղ մեկնաբանություններն իսկ ավելորդ են: Եթե քեզ մոտ կարող է հարց ծագել, թե ում է նա ավելի շատ սիրում` քե՞զ, թե՞ ինքն իրեն, այդ դեպքում պե՞տք է արդյոք նա քեզ:

5. Ողբերգության «արքա»

Սարսափելի խանդոտ և գերզգայուն: Խանդի տեսարան կարող է սարքել նույնիսկ ժամադրությունից հինգ րոպե ուշանալու համար: Նա ակնհայտ խնդիրներ ունի հումորի զգացողության հետ և չափազանց ողբերգական է արձագանքում կյանքի պարզ իրավիճակներին:

6. Հավատարիմ ծառա

Նա քեզ ողողում է նվերներով ու հաճոյախոսություններով, սիրո բուռն խոստովանություններով և հերոսական դրսևորումներով: Սակայն, վերջին հաշվով, այս ամենը հանգեցնում է հարաբերությունների անհավասարակշռության և անասելի հոգնեցնում է քեզ:

7. Չկայացած անբան

Այս տիպի տղամարդիկ գիտեն միայն տանը նստել և դատարկաբանել այն մասին, թե իբր ցանկության դեպքում կարող են նույնիսկ աշխարհը նվաճել: Իսկ փաստացի «նվաճել» կարողանում են միայն չիպսի տուփը և խոհանոցում դրված թխվածքաբլիթները:

8. Զավթիչ-բռնակալ

Նա ուզում է ամբողջովին վերահսկել քեզ, իմանալ յուրաքանչյուր քայլդ, և ոչինչ անել չես կարող առանց նրա համաձայնության: Սկզբում նա կարողանում է իրեն քաղաքավարության սահմաններում պահել, և քեզ նույնիսկ հաճելի է նման ուշադրությունը, սակայն Աստված մի արասցե նման մարդու կողքին երկար մնալ:

9. Ամենագետ

Սկզբում քեզ գրավում է նրա գրագիտությունն ու ինտելեկտը, սակայն այդ անվերջանալի միալարությունը վաղ թե ուշ սկսում է քեզ նյարդայնացնել: Նա սարսափելի ճիշտ անձնավորություն է, ինչն այդքան էլ հաճելի չի:

10. Մեծամիտ ու ինքնահավան

Հարաբերությունների կոնֆետա-ծաղկեփնջային փուլում քեզ անընդհատ կվստահեցնի, որ շրջապատում ամեն ինչ աղբ է, և դու միակ ադամանդն ես ամբոխի մեջ: Դա միանշանակ հաճելի կլինի քեզ: Բայց հետո նա քեզ կհամեմատի ամբոխի հետ և վստահ կլինի, որ ինքն է աշխարհի միակ ադամանդը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել