Tert.am-ը գրում է․

Ապրիլի 24-ը Թուրքիայի համար հոգեբանական շեմ է, և, ըստ Թուրքիայի, եթե այն հաղթահարվի և կարողանան  բանաձևերից հանել Ցեղասպանություն  բառը, ուրեմն ճնշումները կթուլանան. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է հնարավոր, որ Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունների խորացման համատեքստում, Եվրամիությունը Ցեղասպանությունը որպես ճնշման լծակ օգտագործի Թուրքիայի դեմ, Արտակ Շաքարյանն ասաց. «Մեր մեծ ցանկությունն է, որ Եվրամիությունը վերադառնա  1987 թվականի մակարդակին, երբ բանաձև ընդունելով՝ ցույց տվեց  Թուրքիային, որ դեպի ԵՄ ճանապարհը խնդրահարույց է»:

Չնայած դրան, թուրքագետը կարծում է, որ այսօր Թուրքիան  սկզբունքորեն չի ուղղվում դեպի Եվրոպա, և ԵՄ-ն այնքան էլ չունի նրա վրա ազդելու լծակներ, փոխարենն ունի ԱՄՆ-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել