Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ամենատպավորիչ երգիչներից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ձայնասկավառակ, որոնք միլիոններով գնվում էին Չելենտանոյի երկրպագուների կողմից։  Նա նաև բեղուն դերասանական գործունեություն է ծավալել՝ նկարահանվելով ավելի քան 40 կինոնկարներում։ 

Նրան հաջողվում էր մարմնավորել ցանկացած հերոսի, լիներ դա մռայլ կնատյաց, նրբակիրթ ազնվական, հմուտ սրտակեր, վտանգավոր հանցագործ, թե հասարակ փողոցային երգիչ։ Դերասանի մոտ հատկապես լավ էր ստացվում մարմնավորել երիտասարդ խարդախների։ Չունենալով մոդելային արտաքին տվյալներ՝ Չելենտանոն համարվում է համաշխարհային սեքս խորհրդանիշ։ Նա լավ գիտեր, թե ինչպես տպավորություն գործել աղջիկների վրա։ Նրա մասնակցությամբ կինոնկարներից արված մեջբերումները տասնամյակների ընթացքում ասույթներ են դարձել։ Ստորև ներկայացվող այդ ասույթները լի են հումորով, թեթև ցինիզմով ու սրամտությամբ։ 

1. Կատարյալ մարդ մի փնտրեք։ Այսօր ես տանն եմ մնալու։ 

2.  – Քանի՞ տարեկան եք։  

   – Չեմ հիշում…

   – Դուք ավելի երիտասարդ եք երևում։ 

3. – Ձեր թույլտվությամբ ներկայանամ։ Իմ անունը... 

    – Սրանով էլ ավարտենք խոսակցությունը։ Չեմ ուզում հիշողությունս ծանրաբեռնել։ 

4. – Ես վերադարձել եմ, որպեսզի ասեմ, որ դու աննորմալ ես, բռի, կնատյաց ու անտաշ։

   – Ուրի՞շ։

   – Դու նաև գլուխգովան ես։ 

   – Պարզ է։ Դու սիրահարված ես ինձ։ 

5. Պարզապես ես սիրում եմ, երբ ինձ սիրում են։ Դա ինձ շատ է դուր գալիս։ Հրաշալի բան է։ Առհասարակ բոլորին խորհուրդ եմ տալիս միայն ինձ սիրել։ 

6. – Իսկ ինչու՞ են քեզ այդքան հուզում հանգստյան օրերի իմ ծրագրերը։  

   – Մտածում եմ՝ ուր գնալ, որ հանկարծ քեզ չհանդիպեմ։ 

7. – Գիտե՞ս՝ ինչպես հետաքրքրություն առաջացնել։

    – Ինչպե՞ս։

    – Վաղը կասեմ։ 

8. – Ինձ պետք է ուշադրություն ու խնամք։ 

   – Ուշադրություն։ Ես խնամքով հեռանում եմ։ 

9. Ինձ թվում էր, թե ես չեմ կարողանում շնչել առանց նրա։ Հետո պարզվեց, որ դա ընդամենը հարբուխ էր։  
10. Ես անպայման կամուսնանամ քեզ հետ կամ ծայրահեղ դեպքում մենք կզանգվենք։ 

11. Ինչպիսի՞ն կլինի քո դրական պատասխանը։ 

12. Նա նայեց ինձ, հետո իր ընկերոջը, հետո նորից ինձ, հետո նորից իր նախկին ընկերոջը։ 

13. – Դու երկուշաբթի հինգին ազա՞տ ես լինելու։

     – Այո։

     – Ափսոս, ես զբաղված եմ լինելու։ 

14. Եթե ամեն անգամ, երբ ես քո մասին մտածեի, ինձ մի դոլար տային, ես կսկսեի մտածել քո մասին։ 

15. Ես այսօր ուշացել եմ։ Դրա համար երեկոյան սովորականից շուտ կհեռանամ։ 

16. – Ամուսնացիր ինձ հետ։ 

     – Այն տղամարդը, ում հետ ես կամուսնանամ, պետք է  խիզախ ու «ֆայմով» լինի։  

     – Իսկ դու չե՞ս հիշում, թե ես քեզ ինչպես փրկեցի, երբ դու խեղդվում էիր։  

     – Դե այո, դու խիզախ ես, սակայն դա դեռ չի նշանակում, որ դու «ֆայմով» ես։ 

     – Իսկ դու ի՞նչ էիր կարծում, այդ ժամանակ ո՞վ էր նավակը շուռ տվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել