Կամրադներ Վահան Ասատրյանի ու Աշոտ Խուրշուդյանի մոտ կարդացի, որ պետությունը հարկային արտոնություններ է նախատեսում էն մարդկանց համար, ովքեր «...հիփոթեքային վարկ կվերցնենք անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան գնելու համար, կամ էլ հիփոթեքը կուղղեն սեփական բնակարան կառուցելուն, իրենց վճարած եկամտահարկից հետ կստանան հիփոթեքի տոկոսների չափով գումար»։ 
Իսկ արտոնությունների նպատակը «տնտեսությունն աշխուժացնելն է՝ շինարարության պահանջարկը խթանելով»։

Տնտեսությանը շինարարության ոլորտին զարկ տալու միջոցով աշխուժություն մտցնել կամեցող էս նորահայտ «տնտեսագետների» (որ կես տարի առաջ շինարարության փուչիկ փչելու համար էն նախորդ փուչիկ փչողի մեջքին էին բարձրացել ու չէին իջնում) մտքով բա ո՞նց ա դեռ չի անցել նմանատիպ արտոնություններ մտցնեն իրենց «օբեկտներում» «մի կտոր հաց» ուտել ցանկացող քաղաքացիների համար։ Տնտեսությունն էլի կաշխուժանա։ Ինչու՞ իրենց «ջեբի» շինարարական ֆիրմաները, որ չաղ֊չաղ գործերից էս արանքում մի քիչ հետ մնացին, պիտի շահեն, իսկ «հաց ուտելու օբեկտները»՝ ոչ։ Արդար չի մի տեսակ։

Մոթելների բիզնեսը կարելի է ևս աշխուժացնել։ Մոթել աղջիկ տանողները թող մոթելի, պրեզերվատիվի ու «հացի» փողը մեր վճարած հարկերի հաշվին հետ ստանան։ Համ ազգաբնակչության սեռաքաղցը կբավարարվի, համ աշխուժություն կմտնի տնտեսության մեջ։ Համ էլ ի՞նչ պակաս ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ոլորտ է, որ։

Ընդհանրապես, պետական կառավարման ոլորտ անհրաժեշտ է անսահմանափակ միջոցներ ուղղել պետական բյուջեից. թող նոր ծառայողական մեքենաներ ձեռք բերեն մեր գործադիր, օրենսդիր ու դատական իշխանության կարկառուն ներկայացուցիչները, նոր կաբինետներ թող վերանորոգեն… Մի խոսքով՝ թող ժողովրդին ավելի լավ շինեն։ Ի վերջո էս երկրում մենակ շինարարության ոլորտն է զարգանում՝ էդ բառի էրոտիկ իմաստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել