1. Կոկորդիլոսներին ընդունված է համարել ողջ մնացած դինոզավրեր: Նրանք երկրագնդի վրա ապրում են 250 միլիոն տարի:

2. Ծովային կոկորդիլոսը կամ Crocodylus porosus-ը ամենամեծն է համարվում աշխարհում: Նա գտնվում է Ֆիջիի կղզիներում, Հնդկաստանում և Հյուսիսային Ավստրալիայում: Երկարությունը կարող է հասնել մինչև 7 մետրի՝ մեկ տոննա քաշի դեպքում:

3. Նորածին կոկորդիլոսիկը երեք անգամ երկար է իր ձվից:

4. Այդ սողունները չունեն շրթունքներ և չեն կարողանում բերանը լիովին փակել:

5. Կոկորդիլոսը կարող է մեկ տարի ոչինչ չուտել:

6. Ամբողջ կյանքի ընթացքում կարող է փոխել իր 64-ից 70 ատամները մինչև հարյուրավոր անգամներ:

7. Առաջին պահպանակը հնարել են եգիպտացիները մի քանի հազար տարի առաջ, որը պատրաստվել է կոկորդիլոսի աղիքից:

8. Նրանց մոտ հայտնաբերվել է կանիբալիզմ: Այսինքն չափսերով խոշորները կուլ են տալիս փոքրներին:

9. Կոկորդիլոսի աչքը օժտված է երրորդ թափանցիկ կոպով, որի միջոցով սողունը տեսողական ոչ մի դժվարություն չի ունենում ջրի տակ:

10. Լողանալու արագությունը կազմում է 40 կիլոմետր/ժամ, մինչդեռ վազում են 11 կիլոմետր/ժամ արագությամբ: Իսկ տպավորիչ չափը նրանց չի խանգարում ջրից ցատկել 2 մետր:

11. Որպեսզի օգնի իր ստամոքսին հաղթահարել սննդի մեծ կտորները՝ կոկորդիլոսները մինչև 5 կգ քարեր են կուլ տալիս: Բացի այդ, դրանք մեծ դեր են խաղում ջրի հատակը սուզվելու ժամանակ:

12. Կյանքի միջին տևողությունը կազմում է 50 տարի, բայց գոյություն ունեն նաև երկարակյացները, որոնք ապրում են 110 տարի:

13. Եթե հունարենից թարգմանենք «կոկորդիլոս» տերմինը, ապա կնշանակի «քարե որդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել