В Канаде вооруженные силы наркозависимыԿանադայի զինված ուժերում, հատուկ բժշկական ստուգումից հետո պարզվեց, որ զինծառայողների 7%–ը կախվածություն ունի թմրանյութերից։

Ինչպես հայտնում է The Canadian Press պարբերականը, մեզի միջոցով թմրանյութերից կախվածության ստուգման թեստին մասնակցել է Կանադայի այժմյան գործող բանակի 4200 զինվոր և սպա։ Այն անցկացվել է ամբողջ 2013 թվականի ընթացքում` կանադական բանակի 20 զորամիավորումներում։ Արդյունքում` 298 զինծառայողի (6,6%) մեզի անալիզի մեջ հայտնաբերվել են հոգեմետ նյութեր` սկսած մարիխուանայից, վերջացրած կոկայինով։

Ինչպես հաղորդում է պարբերականը, երկրի Պաշտպանության նախարարության զեկույցում արտահայտված է զինված ուժերի այլասերվածությունը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ վիճակագրությունը գնալով անմխիթար է դառնում։ Օրինակ, 2012 թ.–ի վերցված անալիզների արդյունքները թմրանյութերից կախվածություն ցույց էին տվել 4,2% զինծառայողների մոտ։ Զինվորականների և սպաների մեծ մասը, ովքեր հանձնել են թեստը, 27 տարեկանից փոքր տարիքի են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել