Փաստորեն «շան թուլի նման ականջներ կտրելու» ազգային անվտանգության տեսանկյունից ահավոր անհրաժեշտ մեթոդին Հայաստանում եկավ լրացնելու նաև ԱԱԾ-ի ղեկավարի այն հայտարարությունը, որը որակվել է որպես զգուշացում, և որի մոտավոր իմաստը հետևյալում է. իշխանափոխության կոչերն այսուհետ կդիտարկվեն ազգային անվտանգությանը սպառնացող գործոններ, և հեղինակները կկրեն պատասխանատվություն (մոտավոր):
Ստացվում է, որ ոչ միայն ՀՀ նախագահի, այլ նաև նրա թիմի վարած աղետալի հետևանքներով քաղաքականությանը չծափահարողները միանշանակորեն դիտվում են որպես սպառնալիք ազգի և պետության համար:
Փաստորեն այնքան բնակչություն, որքան առկա է Հայաստանում՝ հանած իշխանությունների մանկլավիկները, որը չափազանց փոքր թիվ է կազմում, բոլորն ազգի և պետության անվտանգության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում: Ասել է՝ պետությունը միայն իշխանություններն են իրենց նեղ «ինտերվալով»:
Սովորական, պարզագույն աբսուրդ:
Իսկ այն, որ բացարձակապես պայծառատես կամ մարգարե պետք չէ լինել՝ հասկանալու համար այն պարզ իրողությունը, որ նման մեթոդներով ու նման «տեմպով» երկիրը թևակոխում է մի ժամանակաշրջան, որի համեմատ 37 թիվը երևի կհանդիսանար ժողովրդավարության և մարդու հիմնարարար ազատությունների գագաթնակետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել