Տարվա ամենաստացված հումորային պրոյեկտ՝ Ֆուլ Հաուս… Այս տարվա ընթացքում էլ ոչ քիչ հումորային պրոեկտներ «ծնվեցին», որոնց մեծ մասը շատ արագ իրենց «մահկանացուն կնքեցին», իսկ մի մասն էլ, ուղղակի օրվա հացի փող անելով, յոլա են գնում։ 
Այսքանը չես ասի էս տարվա ամենահաջողված պրոյեկտի՝ Ֆուլ Հաուսի մասին, երգիծահումորայինավերջ սերիալ, որն իր «գոյության» կարճ ժամանակահատվածում դարձավ բռենդ, ունեցավ իր լսարանը ու իր երկրպագուների մեծ բանակը, որոնց թվում են նաև շաատ բալիկներ։ 
Իհարկե, ես էլ էի մտածում, որ սկզբի 5 սերիան լավ կլինի, հետո կդառնա անիմաստություն, բայց արի ու տես՝ այդպես չեղավ. մեկը մյուսից հետաքրքիր սցենարներով հետաքրքիր սերիալներ, շաբաթվա խնդիրների հումորային ու պոռտատեղադրային անդրադարձ, հետաքրքիր լուծումներով վերջաբաններ… Մի խոսքով՝ կարճ ասած՝ Ֆուլ հաուս։
Հա գիտեմ, որ սա էլի «գողցած» միտք ա, բայց էս դեպքում կարամ ասեմ, որ թող այ սենց ընդօրինակեն, ոչ թե անորակ ու անիմաստ։
Ֆուլ հաուս՝ հրաշք դերասանական կազմ (դե մի երկուսին չհաշված), աննման սցենարներ ու ուղղակի «թեթև» ֆիլմ, որը կարելի է անցած տարվա հեռուստատեսային ձեռքբերումների շարքին դասել և հանգիստ խղճով վայելել ընտանիքի բոլոր անդամներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել