Հայաստանը և ժողովուրդն ապրանքի պես վաճառված է, դա հետ բերելու համար Հայաստանի տիրոջը նոր գին պետք է առաջարկվի, կարծեմ կռահում եք՝ խոսքն ինչի մասին է, անգամ եթե ամբողջ ազգը միավորվի, մեկ է, բան դուրս չի գա, որովհետև ինքը վաճառված է և ունի հզոր տեր: Այնպես որ, բոլոր ջանքերն օգուտ չեն բերի, անիմաստ ժամանակի կուրստ կլինի: Որպիսի փրկենք մեր հայրենիքն ու ազգին, պետք է աշխատենք մեկ այլ ուղղությամբ, որի համար, ներող կլինեք, բացահայտ չեմ կարող ասել:
Մեր ազգին պառակտեցին մի սկզբունքով, բաժանիր որ տիրես, որն էլ որ տեղի ունեցավ, ցավում եմ, բայց պիտի նորից ասեմ ասածս, հայի գործ այդպիսին չկա և չի երևում, թե ինչու, այդ մասին կխոսենք հետո, այսօր պետք է երկիրը հետվաճառք անել, դարձնել ինքնուրույն կայուն երկիր, նոր հետո աշխատել հայի և հայ մտքի վերականգնման զտման ու դաստիարակության ուղղությամբ: Հուսով եմ՝ ասածներս ճիշտ կվերլուծեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել