Քանի որ գործընկեր Վարդուհի Սիմոնյանն իր այսպես ասած «Ջատագոցություն առ Արտակ Վարդանյան և ընդդեմ կամ միջնադարյան բառապաշարով ասած` եղծ Արսեն Ջուլֆալակյանի» անդրադարձի մեջ խորհուրդներ է տվել մեզ` առցանց լրատվության ոլորտի ներկայացուցիչներիս, ապա հարկ ենք համարում որպես առցանց անհատ լրագրող արձագանքել խորհրդին. իհարկե շնորհակալ ենք տիկին Սիմոնյանից խորհրդի համար, սակայն ի տարբերություն Արտակ Վարդանյանի՝ մենք տիտաններ չենք ճանաչում ու ինքներս ենք որոշում` որ թեման ինքնամոռաց տիրաժավորել, իսկ որ թեման ուղղակի «սառեցնել»: Ուստիև պիտի խնդրեինք հետայսու տիտանական խորհուրդները պահել միայն տիտանների երկրպագուների ու արբանյակների համար:
Զարմանալի է, սակայն երբ հանրային տեսադաշտում հայտնվում ու քննարկվում է, ասենք, որևէ կայքի լրագրող կամ բլոգեր, չգիտես ինչու մեր հեռուստատեսային տիտաններն անցնում են «անդերգրաունդ», ու տպավորություն է, թե չկան առհասարակ, մինչդեռ իրենց ձեռնասունների դեմ մի բառ հրապարակվելուց հետո հանկարծակի հայտնվում են ու սկսում են հիշել լրագրողական սոլիդարության ու մասնագիտական թասիբի մասին: Ասենք տիկին Սիմոնյանը մի բառ գրեց միայն այս տարում բռնության ենթարկված տասից ավելի լրագրողներին ու բլոգերներին ի պաշտպանություն կամ գոնե ի մխիթարություն. բայց չէ՞ որ լրագրողը լրագրող է անկախ ոլորտից: Մի՞թե լրագրողական մասնագիտական թասիբն ու սոլիդարությունը ևս արդեն սկսել է դրսևորվել ընտրողաբար ու երկակի չափանիշներին համահունչ: Այ սա նորություն էր մեզ համար ու նաև մտածելու առիթ մասնագիտական արդեն նշված սոլիդարության ու թասիբի հարցում կեցվածք ձևավորելու գործում:
Հա ի դեպ, ըստ հունական դիցաբանության՝ տիտանների ժամանակը վաղուց անել է. չի գործում նաև «չար նախանձ ու պարապ-սարապ»-ի մեղադրական պարտիտուրան... Դե դա ակտուալ չի, շատ է «ծամվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել