Ինչ կլինի, եթե հենց հիմա թողնեք ծխելը. 8 փոփոխություն ձեր օրգանիզմումԱյն, որ ծխելուց ու դրա արդյունքում առաջացած հիվանդություններից մահացության ցուցանիշն առաջին տեղում է, աշխարհում արդեն վաղուց չի մտահոգում ու ետ չի կանգնեցնում ոչ մի ծխամոլի: Եթե ցանկանում եք ծխել, ապա արեք դա հենց հիմա, բայց մի կրկնեք այլևս երբեք: Որովհետև այն, ինչ կլինի վերջին ծխախոտը ծխելուց 20 րոպե հետո, կփոխի ձեր կյանքը, կյանքի որակը և ամենակարևորը` ինքնազգացողությունն ու առողջական վիճակը: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 8 բան, որ կփոխվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը: (Ինչպես թողնել ծխելը)
1.  Մոտավորապես 20 րոպե հետո ձեզ մոտ կիջնի զարկերակային ճնշումը,  փոխարենը կբարձրանա ու կկարգավորվի մարմնի ջերմաստիճանը:
2.  8-12 ժամ անց արյան մեջ հանքանյութի օքսիդների մակարդակը կկարգավորվի, և  դուք ուղղակի ավելի հեշտ կշնչեք: Վերջապես կզգաք, թե ինչպես է թթվածինը մտնում ձեր օրգանիզմ և որքան հաճելի է շնչելը:
3. Մոտավորապես 24 ժամ հետո կնվազի սրտի նոպա կամ անբավարարություն ունենալու հավանականությունը:
4. Ընդամենը 48 ժամ հետո դուք կզգաք, որ ձեր նյարդային հանգույցներն ավելի ընկալունակ են: Եվ վերջապես կսկսեք համերը տարբերել՝ կկարողանաք վայելել ցանկացած կերած ուտեստ:
5. Ընդամենը 2-3 շաբաթ անց կբարելավվի արյան շրջանառությունը: Կզգաք թեթևություն, կարծես ձեր քաշը իջել է, քայլելը ավելի հեշտ կլինի: Եվ ամենակարևորը 3 ամիս անց թոքերից կսկսի «անհետանալ» նիկոտինից առաջացող լեղին:
6.  Ինը ամիս անց կանցնի քրոնիկ թուլությունն ու հոգնածությունը: Կոկորդը կմաքրվի, հևոցները կանցնեն: Կսկսվի թոքերի մաքրման պրոցեսը:
7. Մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդությունների և ինֆարկտի հավանականությունը կնվազի երկու անգամ: Հիշեք, որ սրտանոթային հիվանդությունների մոտ 80 տոկոսը առաջանում է ծխելու հետևանքով:
8.  Մոտավորապես 5-10 տարի անց քրոնիկ հիվանդություններ ունենալու հավանականությունը կձգտի 0-ի, և օրգանիզմն այդ մահաբեր սովորության հետևանքներից գրեթե ամբողջությամբ կձերբազատվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել