Հենրի Միլերի «Խեցգետնի արևածագը» գիրքն եմ կարդում: Դեռ մի մասն եմ կարդացել, բայց այս պահի ընդհանուր տպավորությունս էն ա, որ գիրքը գրված ա սեռական օրգանների կենցաղային անվանումները գրելու, սեռական գործողության կենցաղային մանրամասները նկարագրելու և քֆուր տալու համար... Մոտավորապես տպավորություն ա, որ 30-ականների կեսերին առկա է եղել այժմեական ֆեյսբուքյան տենդենցը՝ քֆուր տալով առանձնանալու և ազատ մարդու կերպար ձևավորելու, բոլորից տարբերվելու մոլուցքը...
Ժամանակակից գրականությունը կարծես հենց միլերյան ոճի մեջ է՝ ազատ երևալու համար աջ ու ձախ գրել սեռական օրգանների ամենակենցաղային անվանումներն ու մաքսիմալ խորքից նկարագրել զուգարանակոնքին արված սեռական գործողությունը...
Ինձ համար մեծ հաշվով միևնույնն ա՝ մարդն իր օրգանը կկոչի պենիս, թե մեր իմացած ամենակենցաղային և ոմանց ընկալումներում՝ գռեհիկ տերմինով (որևէ տերմինից այդ օրգանների ընդհանուր էությունը չի փոխվում), սակայն ակնհայտ ա, որ ժամանակակից գրականության մեջ այդ ուղղությունն ավելի շատ նման ա 18+ նյութերով լայքեր հավաքելու ֆեյսբուքյան մոլուցքին: Երբ Յարոսլավ Հաշեկի Շվեյկը հայհոյում էր կամ նույն գրքում որևէ սեռական գործողության նկարագրություն կար՝ միանգամայն համահունչ էր գրքի հետ և «լայքեր» ապահովելու միտում չուներ, մինչդեռ այսօր գրքեր են գրվում՝ հենց այդ քֆուր-քյաֆարն ու տանձ ու տաշաղը տիրաժավորելու և «ստանդարտից դուրս» ստեղծագործող երևալու համար...
Առաջին տպավորությամբ Միլերը նույնպես իր ժամանակաշրջանի բառադի ֆեյսբուքյան քֆուրաքոմենթչի ա եղել, իսկ ժամանակակից հայ գրականության մեջ վխտում են բազմաթիվ միլերիկներ և միլերիկուհիներ... 
Մինչդեռ այդ գրքի մասին շատերը էնպիսի հիացմունքով էին արտահայտվում, որ ինձ թվում էր՝ ավելի լավ է կանգնեմ գնդակահարության պատի տակ, քան շարունակեմ ապրել այդքան հետամնաց՝ առանց գրքից բուրող միլերյան պենիսահոտի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել