Tert.am-ը գրում է.

«Լույս» հիմնադրամը այս տարվա համար ամբողջովին իր խնդիրը կատարել է` այդ թվում լոռեցիներ Սամվել և Կարեն Կարապետյանների «Տաշիր» հիմնադրամի օգնությամբ: Այս մասին երեկ «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային գործարանի բացման ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ 

«Անշուշտ, «Լույս» հիմնադրամը հսկայական գործ է կատարում և գիտեք, որ այդ հիմնադրամի հիմնական գործառույթը աշխարհի լավագույն տասը բուհերում սովորող հայ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելն է: Սակայն, հաշվի առնելով, որ հիմնադրամը այս տարվա համար այս խդնիրը ամբողջովին կատարել է` այդ թվում լոռեցիների` Սամվել և  Կարեն Կարապետյանների «Տաշիր» հիմնադրամի օգնությամբ, որը այս տարի ունեցել է շատ մեծ մասնակցություն, «Լույս» հիմնադրամը որոշել է` այդ 25 միլիոնին գումարել ևս 25 միլիոն և փոխանցել «Արագիլ» հիմնադրամին, որն ինչպես գիտեք օժանդակում է սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասաց նա: 

Նախագահը շնորհակալություն հայտնեց Վալերի Մեժլումյանին` իր նվիրումի համար, և նշեց, որ առանց չափազանցության` նա իրոք սխրագործություն է կատարել, «ոչ միայն այս ձեռնարկությունը գործարկելու, այլ նաև այն բանի համար, որ իր ողջ կարողությունը, որը վաստակել էր կյանքի ընթացքում, գրավադրել է, որպեսզի այս ծրագիրը իրականություն դառնա»: 

«Այսպիսի գործողությունը ծնվում է ոչ միայն հայրենիքի նկատմամբ սիրուց այլ հայրենիքի ապագայի նկատմամբ մեծ հավատից ու վստահությունից, իսկ որտեղ կա սիրո և հավատի միաձուլում, այնտեղ մեծ գործերը, անշուշտ, հաջողությամբ են պսակվում»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց նաև Վալերի Մեժլումյանի տիկնոջն ու զավակներին: 

«Ես հպարտ եմ, որ այս գործում ունեցել եմ մասնակցություն և հպարտ եմ, որ այսօր կրում եմ այս ընկերության բարձրագույն պարգևը: Մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում նրան ոչ միայն որպես անձ, այլ նաև գործարար, որն օժանդակում է Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-ասաց նա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել