Էխ, եկեղեցի
Մելիքսեդեկ կաթողիկոսը, թշնամանալով Մովսես Խոտանացի վարդապետի հետ, հրամայեց փակել նրա բացած բոլոր դպրոցները: Ազգուրաց այս կաթողիկոսն ամենուր կողոպտում ու կեղեքում էր ժողովրդին, վաճառքի էր հանել հոգևոր պաշտոնները: Այցելելով Լեհաստան` նա թեմի առաջնորդ կարգեց 22-ամյա մի վաճառականի` Նիկոլ Թորոսովիչին, ով կաթողիկոսի հրահանգով հարկեր սահմանեց լեհահայոց վրա: Արդյունքում` լեհահայ գաղութը երես թեքեց եկեղեցուց և կաթոլիկություն ընդունեց....
Լեոն Մելիքսեդեկ կաթողիկոսի մասին գրել է. «Այսպիսով հեռացավ մի բարձրաստիճան եկեղեցական հանցագործ, որը հայ հոգևորականության անկման ամենաբարձր խտացումն էր ներկայացնում ու մարդկային ցած կրքերի զոհ էր բերում ամբողջ հայ ժողովրդի դարավոր աշխատանքի պտուղը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել