Քաղաքացիական ակտիվիստ ծեծող խմբակներ,
Եթե իշխանությանը հայհոյելու հետ կապված խնդիր ունեք (ասեմ, որ չեմ խրախուսում հայհոյախոսությունը ու չեմ համարում դա քաղաքականություն), ապա դիմեք դատարաններ ձեր սիրելի իշխանությունների պատիվը պահելու համար: Դա է միակ ձևը: Որքան էլ չկիսեմ հայհոյախոսությունը քաղաղաքականության մեջ, միևնույնն է, ձեր պահվածքը նողկալի է, ձեր արածը՝ քրեորեն պատժելի, անգամ եթե Սեյրան Սարոյաններով անհաջող փորձեր կատարեք տղայական հարթության մեջ լեգիտիմացնելու ու արդարացելու նման այլանդակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել