Չարախոսելուց թվում է, որ հերոս եք, որի համար միգուցե ծափահարեն ու մեծարեն, բայց դա տևելու է մի քանի րոպե։ Հավատացնում եմ, որ անպտուղ բան է և դատապարտելի արարք։ Հերոսները նրանք չեն, ովքեր հայհոյում կամ անվանարկում են այլոց, հերոսներն արժեք ստեղծողներն են, նրանք գործում են հանուն վեհ գաղափարների, իրենց ունեցածը զոհաբերում բարձրյալ արժեքների համար, առաջնորդվում են մարդկային բարոյական սկզբունքներով։ 
Սրան զուգահեռ՝ չարախոսությանը բռնություն հակադրելը դրանից մի քանի անգամ ավել դատապարտելի է, որը ֆիզիկական ցավ է պատճառում, երբեմն ավելին՝ կյանքեր է ընդհատում, որոնք տրված են ի վերուստ և ոչ ոք իրավունք չունի խլել մարդկանցից։ Բռնությունը երբեք չի կարող հաստատել ճշմարտություն, այն ընդամենն ժամանակի մեջ իրականությունը շղարշում է վախով ու անվստահությամբ, որին չեն ընկրկում արիները, և մի օր արդարությունը հաստատվում է, ինչպես ցանկացած աղետից հետո տիրող անդորրը։
Հ.Գ. Պետք է գիտակցել, որ չարախոսությունից ու բռնությունից օգտվելու է միայն երրորդ կողմը՝ հաշիվ անելով երկու կողմերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել