Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) տուգանել է հայտնի Kanal D հեռուստաալիքին 410,000 թուրքական լիրայով՝ «Ben Bilmem ESIM Bilir», հեռուստատեսային թոք շոուի համար, որտեղ շոուի դրվագներից մեկում խորհուրդը հայտնաբերել է «հասարակական անբարոյականություն» և «ընտանիքը քայքայող» քարոզչական տարրեր:
Վիրավորող դրվագը հեռարձակվել է նոյեմբերի 16-ին: Թոք շոուի ծրագրի շրջանակներում տղամարդ մասնակիցները պարել և համբուրվել են մի խումբ օտարերկրացի կանանց հետ, իսկ այդ ընթացքում տղամարդկանց կանայք հենց տաղավարում ականատես են եղել իրենց ամուսինների այդ արարքին: Կանացից մեկն անգամ պոռթկացել է «Իսկապե՞ս սա կատակ է, ես կսպանեմ նրան»:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդն ասել է, որ հեռուստաալիքն էկրանից «խրախուսում է տղամարդկանց խաբել իրենց կանանց, քարոզում և ստեղծում է այնպիսի միջավայր, որը կարող է վնասել ընտանիքի անդորրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել