Ծեծի է ենթարկվել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։

Երեկ Վաղինակը Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել էր. «Էնքան բեսպրեդել է տիրում հիմա, որ ազգի հողը պահած, սահմանը պահած ազատամարտիկի վրա են ձեռք բարձրացնում, ու դա անում է ոստիկանության փոխգնդապետ մարդը։ Երանոսյանին էլ եմ հայոհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնց ա ականջներս կտրելու»

Թեև դեմ եմ հայհոյանքներով ասելիքս ասելուն, բայց եթե փորձելու են իրանց նախագահի պատիվը սենց պահեն, առաջարկում եմ՝ Ազատության հրապարակում հավաքվենք ու ինչքան շունչ կա փորներումս, հայհոյենք ու բոլորս ծեծվենք, թե չէ սենց՝ մեկը ասում ա` ծեծվում, հետո մյուսը, հետո էն մյուսը կծեծվի ու հետո՞...

Ծեծ ուտելուց չեմ վախենում, լավ փորձ ունեմ՝ մեր մեջ ասած, քանի որ երբեք չեմ սողացել, զգացել եմ, որ ծեծ պետք ա ուտեմ, կերել եմ հավեսով, բայց ժողովուրդ, եթե ծեծ ենք ուտում, էկեք նենց ծեծվենք, որ իրավիճակ փոխենք արդյունքում, թե չէ սենց անարդար է։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել