ԼՂՀ գյուղնախարարության ՍԱՊԾ սննդի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից Ստեփանակերտի վաճառքի կետերում իրականացրած դիտարկումների արդյունքում շուկայից հանվել են 6857 ժամկետանց ձու:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՍԱՊԾ մամլո ծառայությունից՝ հավելելով, որ վաճառքի շուկայից հանված տվյալ ապրանքատեսակը առաջիկա 30-35 օրվա ընթացքում պիտանի է միայն հրուշակեղենի արտադրությունում, ուստի տեսուչների կողմից տրվել են համապատասխան ցուցում այն վաճառել միայն հրուշակեղենի արտադրամասերին:

Աղբյուրի հաղորդմամբ, ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սեղանի ձուն պիտանի է օգտագործման համար արտադրման օրից 25 օր ժամկետով, իսկ հրուշակեղենի արտադրության համար մինչև 60 օր ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել