Տանը մենակ» ֆիլմն առանձին ծանոթության կարիք չունի: Դժվար է պատկերացնել գոնե մի Նոր տարի առանց այս զվարճալի ու սիրելի ֆիլմի: Այն արդեն իսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմության մեջ ամենամեծ վաճառքներ գրանցած ֆիլմ: Մենք վստահ ենք, որ այս տարի էլ այն անպայման նայելու եք, բայց հավանաբար այս փաստերի մասին տեղյակ չեք:

Իրականում Բազզի ընկերուհին աղջիկ չէ: Ռեժիսորը չէր ցանկանում վիրավորել որևէ դեռահաս աղջկա, ուստի ֆիլմի հեղինակները կերպարանափոխեցին գեղարվեստական տնօրենի որդուն:

Ջո Պեշին (Հարրի դերակատարը) մոռանում էր, որ խաղում է ընտանեկան կատակերգությունում և հաճախ էր արտասանում «fuck» բառը: Ռեժիսորը խորհուրդ տվեց նրան այդ բառի փոխարեն ասել «fridge»:

Ֆիլմին ավելի իրական տեսք հաղորդելու համար Ջո Պեշին ցանկանում էր, որպեսզի փոքրիկ Մակոլեյ Կալկինն իսկապես վախենա իրենից, ուստի փորձում էր որքան հաճախ նրան վախեցնել նկարահանման հրապարակում:

Մի անգամ Պեշին հանկարծակի վնասեց իր փոքրիկ կոլեգային: Դա տեղի ունեցավ այն տեսարանում, երբ հանցագործները կախիչից կախում են Կևինին, իսկ Պեշիի հերոսն ասում է. «Ես պատրաստում եմ կծել նրա մատները՝ մեկը  մյուսի հետևից»: Այդ ժամանակ դերասանն իսկապես կծեց Մակոլեյի մատը այն աստիճանի, որ մատից արյուն եկավ:

«Կեղտոտ հոգիներով հրեշտակները» ֆիլմը, որ նայում էր Կևինը, իրականում գոյություն չունի: Գանգստերական մարտաֆիլմի տեսարանը հատուկ էին նկարահանել, ապա օգտագործել որոշ տեսարաններում:

Դերասան Դենիել Ստերնի (Մարվին) դեմքի սարդն իրական էր: Դրան չվախեցնելու համար Ստերնը ստիպված էր դիմախաղով ձևացնել, թե բղավում է: Ձայնը հետագայում առանձին ձայնագրվեց:

Ֆիլմի նկարահանումները գրեթե ամբողջությամբ տեղի են ունեցել Չիկագոյում, իսկ փարիզյան օդանավակայանն իրականում Օհարայի օդանավակայանն էր:

Այն տունը, որտեղ ապրում էր Կևինի ընտանիքը, գտնվում է Լինքոլնի պողոտա 671 հասցեում՝ հարուստների թաղամասում: Երեք հարկանի առանձնատունը վաճառքի հանվեց 2011 թվականին 2,4 միլիոն դոլարով և վաճառվեց 2012-ին 1,585 միլիոն դոլարով: Այժմ տունը տուրիստական տեսարժան վայր է:

Ի սկզբանե Հարրի դերի համար հրավիրել էին Ռոբերտ Դե Նիրոյին և  Ջոն Լովիցին, բայց նրանք մերժել էին առաջարկը:

Մակոյել Կալկինի եղբայրը՝ Կիրանը, խաղում է ֆիլմում Ֆուլլերի դերը, ով միշտ միզում էր տակը:

«Talkboy» ապրանքանիշի ձայնագրիչն իրականում մեկանգամյա օգտագործման չաշխատող ռեկվիզիտ էր, որ հատուկ ստեղծվել էր ֆիլմի համար: Բայց կատակերգության երկրպագուներն այնքան էին ցանկանում այն ունենալ, որ մի քանի տարուց խաղալիքը հայտնվեց խանութներում:

Որոշ մարդիկ համոզված են, որ ֆիլմում երևացել է անձամբ Էլվիս Փրեսլին: Շատերը պնդում են, որ օդանավակայանի այս տղամարդը հենց ռոքնռոլի արքան է:

Տոնածառի «ապակե» խաղալիքներն իրականում կոնֆետներից էին, թեև Ստերնը ապահովության համար ռեզինե հատուկ հարմարանքներ էր կրում:

Մակոլեյ Կալկինն իսկապես նկարել էր այն քարտեզը, որտեղ պատկերված էին թակարդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել