141217113520-large

Լեսլի Բոին, ով 40 տարի առաջ դժբախտ պատահարի արդյունքում զրկվել էր իր երկու ձեռքերից, այժմ կարողանում է միայն մտքի ուժով կառավարել իր երկու արհեստական ձեռքերը, որոնք նախագծվել են Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների կողմից։ Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա կարողանում տարբեր գործողություններ կատարել իր արհեստական նոր ձեռքերով՝ դրա համար պարզապես օգտագործելով իր միտքը։
Այս արհեստական պրոթեզները կոչվում են մոդուլային պրոթեզային վերջույթներ (Modular Prosthetic Limbs) և աշխատում են հատուկ վիրահատության շնորհիվ, որը հայտնի է որպես մկանային նյարդային վերականգնում։
Հարաբերականորեն սա վիրահատական նոր մեթոդ է, որը վերամիավորում ու հնարավորություն է տալիս  բազուկն ու ձեռքը կառավարող նյարդերին կրկին աշխատել։ Այս մասին նշել է Ջոն Հոփքինս համալսարանի վնասվածքաբան-վիրաբույժ Ալբերտ Չին։
Բացի այդ, նմուշների ճանաչման ալգորիթմերի օգտագործման միջոցով առանձին մկանների աշխատանքի տվյալները փոխանցվում են պրոթեզի շարժումներին, որը հնարավորություն է տալիս մտքի կառավարման միջոցով մկանային աշխատանքի մասին ալգորիթմերը «թարգմանել» սարքին ու աշխատացնել այն։ 
Լեսլի Բոին հաջողվել է ընդամենը 10 օրում վարժվել իր նոր ձեռքերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել