Sonepur Cattle Fair - Photo Story by Arnab AdakՍոնեպուրը Հնդկաստանի Պատնա քաղաքի մոտակայքում գտնվող փոքրիկ քաղաք է։ Այն հայտնի է ողջ աշխարհում իր յուրօրինակ մշակույթով ու բազմազան ֆաունայով։ Այստեղ է Ասիայի ամենամեծ կենդանական տոնավաճառը։ Այս տոնավաճառը կոչվում է Մալեգան Մելա։ Տոնավաճառը սկիզբ է դրել Չանդրագուպտա Մաուրյան, ով իշխել է մ.թ.ա. 340-298 թթ։ Մալեգան Մելան առաջին անգամ անցկացվել է Հաջիպուրում։ Աուրանգզեբ կայսեր օրոք տոնավաճառը տեղափոխվեց Սոնեպուր և սկսեց անցկացվել լիալուսնի ժամանակ։ Այս տոնավաճառի ընթացքում վաճառվում են փղեր, ձիեր, կովեր շներ և այլն։ 

Հատկապես տեսարժան է փղերի վաճառակետը։ Այստեղ կարելի է տեսնել գեղեցիկ զարդարված փղերի, որոնք անմիջապես գրավում են անցորդների ուշադրությունը։ Տոնավաճառի ընթացքում անցկացվում են նաև ձիարշավներ։ Ժամանակավոր վաճառակետերում կարելի է գտնել ամեն տեսակի բարիքներ՝ հագուստ, կահույք, զենքեր, գյուղատնտեսական ապրանքներ, զարդեր ու ձեռքի աշխատանքներ։ Մարդիկ այցելում են այս վայրը ոչ միայն առևտրի, այլև դիվահալածություն իրականացնելու, Հարիհարնաթ տաճարում աղոթելու ու  Գանգեսի ու Գանդակի հատման կետում սուրբ ջրերով ցայվելու համար։ 

Վերջերս տոնավաճառ էր այցելել լուսանկարիչ Արնաբ Ադակը։ Թեպետ նա մասնագիտությամբ բիզնես խորհրդատու է, նա այնքան տարված  է լուսանկարչությամբ, որ պրոֆեսիոնալի պես է լուսանկարում։ Նա ցանկանում է լուսանկարչության շնորհիվ բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակը սոցիալական խնդիրների մասին։ Նրա լուսանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում։ Ստորև ներկայացվող ֆոտոշարքում երիտասարդ լուսանկարիչը ներկայացրել է Սոնեպուրի տոնավաճառի առավել ուշագրավ դրվագները։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել