Tert.am-ը գրում է․

2014թ-ին «Հայ-ամերիկյան առողջության» կենտրոնում հետազոտվել է շուրջ 40 հազ. կին, որի ընթացքում կատարվել է ավելի քան  51 հազ. 594 հետազոտություն: Կենտրոնի ղեկավար  Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում կատարվել է կրծքագեղձի 22 հազ. 162-ը հետազոտություն և 802 այցելուի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

«Մենք այս տարի փրկել ենք 299 կնոջ կյանք: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև նրանք այն կանայք են, որոնք կենտրոն եկել են պարզապես հետազոտվելու՝ առանց որևէ գանգատի: Նրանց մոտ քաղցկեղը հայտնաբերվել է զարգացման ամենավաղ շրջանում»,- ասաց նա:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ այս տարվա ընթացքում քրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է նաև 4 տղամարդկանց շրջանում:

«Կենտրոնն օրական սպասարկում է 140-180 այցելուի: Այսինքն՝ մարդկանց մոտ աստիճանաբար ձևավորվում է բժշկին դիմելու մշակույթը: Կանայք սկսել են գիտակցել, որ պետք է հաճախ ստուգվեն ու դրանով կանխարգելեն քաղցկեղի նման հիվանդության զարգացումը»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել