Աշխատեք որքան հնարավոր է վառ պատկերացնել նկարագրված իրավիճակները.

1. Պատկերացրեք, որ Դուք հյուր եք գնում Ձեր սիրելիի տուն: Կա երկու ճանապարհ: Մեկը` ուղիղ և կարճ, որը շատ ժամանակ Ձեզանից չի խլի, բայց այն շատ ձանձրալի է: Իսկ երկրորդը` շատ երկար է, բայց շատ հետաքրիր ու գեղեցիկ: Ո՞րը Դուք կընտրեք:

2. Ճանապարհին Դուք հանդիպում եք վարդի 2 թուփ` կարմիր և սպիտակ: Դուք որոշում եք քաղել վարդերը և փունջ կազմել 15 վարդից: Ո՞ր գույնից ավելի շատ կընտրեք:

3. Վերջապես Դուք հասաք նրա տուն: Դուռը բացում է նրա բարեկամներից մեկը: Կխնդրեք կանչե՞լ նրան, թե՞ ինքներդ ներս կմտնեք և կգնաք նրա սենյակ:

4. Սենյակ մտնելով՝ Դուք տեսնում եք, որ այն դատարկ է: Որոշում եք այդտեղ թողնել Ձեր ծաղկեփունջը, որտե՞ղ կդնեք` մահճակալի՞, թե՞ պատուհանի մոտ:

5. Դուք մնում եք նրանց տանը գիշերելու, բայց քնում եք տարբեր սենյակներում: Առավոտյան գնում եք նրա սենյակ, նա դեռ քնած է, կարթնացնե՞ք նրան, թե՞ կսպասեք մինչև արթնանա:

6. Հիմա դուք հետ եք գնում տուն, նույն ճանապարհներից որո՞վ հետ կգնաք:

Մեկնաբանությունները

1. Ճանապարհն իրենից ներկայացնում է Ձեր սերը: Եթե Դուք ընտրում եք կարճ ու անհետաքրքիր ճանապարհը, ուրեմն Դուք շատ հեշտ եք սիրահարվում: Իսկ եթե ընտրում եք երկարը, ուրեմն Դուք բավականին երկար պետք է ճանաչեք մարդուն մինչև նրան սիրելը:

2. Եթե Դուք ավելի շատ կարմիր վարդեր քաղեք Ձեր փնջի համար, ուրեմն Դուք սիրո մեջ պատրաստ եք ավելին տալ, քան վերցնել, իսկ սպիտակ վարդերը՝ հակառակը, Դուք սիրում եք ամեն ինչի փոխադարձը և ավելի շատ վերցնող եք:

3. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս, թե Դուք ինչպես եք լուծում հարաբերություններում առաջացած խնդիրները: Եթե Դուք նախընտրեցիք միանգամից Ձեր սիրելիի սենյակ գնալ, նշանակում է` չեք սիրում ոչինչ բարդացնել և խնդիրները միանգամից եք լուծում: Իսկ եթե բարեկամին խնդրում եք նրան կանչել, ուրեմն միշտ սպասում եք, որ խնդիրներն իրենք իրենց լուծվեն:

4. Տեղը, որտեղ Դուք կթողնեք ծաղկեփունջը, նշանակում է ինչքան հաճախ եք Դուք ցանկանում Ձեր սիրելիի հետ լինել: Եթե Դուք նախընտրեցիք այն թողնել մահճակալի մոտ, ուրեմն  Դուք մեկ րոպե անգամ չեք ուզում նրանից բաժանվել: Եթե պատուհանի մոտ եք դնում, ուրեմն Դուք հաշտվում եք ուշ-ուշ հանդիպումների հետ:

5. Այս հարցի պատասխանը ցույց է տալիս քո վերաբերմունքը սիրելիիդ նկատմամբ: Եթե դու նրան չես արթնացնի, նշանակում է սիրում ես այնպիսին, ինչպիսին նա կա, իսկ եթե արթնացնես` ուզում ես նրան փոխել:

6. Հետ գնալու ճանապարհի ընտրությունը խսում է քո սիրո կայունության մասին: Հավատարի՞մ ես դու արդյոք նրան ու քո զգացմունքներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել