Tert.am-ը գրում է․

Սոցիալական ոլորտում գնաճը, իրավական ոլորտում բռնությունները՝ ազատամարտիկների և պատգամավորի նկատմամբ, պատճառ չեն կարող հանդիսանալ դժգոհությունների ալիքի. այս համոզման է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։


«Մենք ոչ մի բան միտումնավոր չենք անում»,-Tert.am-ի հետ զրույցում բացատրեց նա։
Կոնկրետ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը Հովհաննես Սահակյանն իսկապես քննադատում է, բայց դատապարտում է նաև այն անձանց ու  քաղաքական ուժերին, ովքեր փորձում են դա շահարկել։ 


«Ես իսկապես քննադատում եմ. նմանատիպ  արարքները ստվերում են այս տարիների ձեռքբերումները, ժողովրդավարության ասպեկտում, հենց խոսքի ազատության հարցում, և ես դա դատապարտում եմ,  բայց միևնույն ժամանակ դատապարտում եմ այն անձանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր փորձում են դա շահարկել։ Դատապարտում եմ այն անձանց, ովքեր այս խնդիրը տեղափոխում են Եվրամիության տարբեր երկրների դեսպանություններ։ Մենք պետություն ենք, հավատում ենք մեր պետությանն ու իրավական համակարգին»,-նշեց նա և ավելացրեց, որ քայլեր արվել են, որոնց արդյունքը տեսանելի է։


«Տեսնում ենք, որ կա ձերբակալված, որ գործը նախաքննության փուլում է, և նախաքննությունը  թող պարզի, թե ինչպիսի հանգամանքներում ու իրավիճակում է դա տեղի ունեցել։ Եթե յուրաքանչյուրս փորձենք ինքնադատաստաններով, մեր պատկերացրած միջոցներով լուծում տալ, այս համակարգը կվերածվի անարխիայի»,-նշեց նա։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել