Հազիվ հանել ենք, ո՞ւր իջեցնենք...

Ֆրանս 2 հեռուստաալիքով հայկական խոհանոցի առանձնահատկություններն են ցուցադրվել: Մեր խոհանոցի առանձնահատկություններից շատ բաներ հենց մեր մեջ արդեն կորել է: Պատճառները մի քանիսն են, մենք շատ ենք հեռացել մեր արմատներից, որովհետև պիցցայով նկարվել ու ֆբ գցելն ավելի մոդայիկ է: Երկրորդ՝ ով փորձում է Հայկական խոհանոցը վերականգնել, ֆինանսավորում չի ստանում ու սեփական միջոցներով մի կերպ մի բան անում է, բայց դա բավարար չէ, իհարկե:

Տարվա Մարդ, ըստ Հայաստանում գործող ամսագրերից մեկի, ճանաչվեց Արմեն Հովհաննիսյանը: Իմ կարծիքով՝ ի դեմս Արմեն Հովհաննիսյանի տարվա մարդիկ են նաև էն տղեքը, ովքեր զոհվեցին այս տարի Հայրենիքը պաշտպանելիս: Շնորհակալություն ձեզ տղերք: Չեմ կարող ավելի լավ բառեր գտնել ու պետք է կրկնեմ՝ Քո սխրանքն անմահ է, Քո անունը՝ մեր սրտերում:

Ուշադրություն, հաջորդ կայարանն է ԵՏՄ-ն: Ասածս ինչ ա՝ բատկան էլ հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը: Մի խոսքով, ճանապարհին չմոռանաք վերցնեք ռուբլի և մի քանի ռուսական բառեր, որովհետև ԵՏՄ-ում միակ լեզուն, որով իրար կարող եք հասկանալ, ռուսերենն է: Խնդրում եմ ինձ քարերով չխփել, բայց պետք է ասեմ, որ ես ռուսերենն ավելի գեղեցիկ լեզու եմ համարում, քան անգլերենը:

Ադրբեջանցի դիվերսանտները ստացան իրենց պատիժները՝ մեկը ցմահ կնստի, մյուսը 22 տարի: Այստեղ է, որ ես նեղվում եմ՝ ինչու՞ ոմն դիվերսանտի պետք է մեր հարկերից գումար տրամադրվի ու դրանց կերակրվի: Ավելի լավ չի՞ գնդակահարությունը նման դեպքերում գործի, ճիշտ է, փամփուշտն էլ է դրանց համար ափսոս, բայց գոնե մեկ անգամ կխփենք՝ կեթան, թե չէ հիմա ամեն օր դրանց հաց տուր:

ՏՄՊՊՀ-ն իր դռներն աչքիս փակել ու գնացել է կուրորտի: Կասե՞ք՝ ինչի համար են իրանք գումար ստանում: Հասկացանք, դոլարը բարձրացավ, գները հելան, հիմա էլ դոլարն իջել է, գներն ինչո՞ւ չեն իջնում: Հայաստանում էն ա վատ, որ ապրանքը 200 դրամ թանկացնում են, հետո 100-ը իջեցնում ու ասում են՝ էժանացրինք: ՏՄՊՊՀ-ն էլ աչքիս գումար է ստանում, որ չվերահսկի, որ կամայականությունները շարունակվեն: Վարչապետին էլ ուրիշ գներ են ասում, բայց խանութներում իրականությունն այլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել