Ինչպես հասկացա, գազալցակայանների մեծ մասը պատկանում են Գագիկ Ծառուկյանին ու Մհեր Սեդրակյանին: Լավ, Սեդրակյանը ՀՀԿ-ական է և իր թիմին հատուկ ոճի մեջ է՝ թալանում է քաղաքացիներին, ՀՀԿ-ականից այլ բան չէինք էլ կարող սպասել: Բայց որ նույն ժողովրդին թալանում է իբրև թե ժողովրդի կողքին միշտ գտնվող ու իբրև ժողովրդի համար մտահոգ «ընդդիմադիրը», ով Ազատության հրապարակում ելույթներ էր ունենում և իշխանափոխությունից խոսում, այ դա արդեն յուրահատուկ է: Չնայած ի՞նչ կա զարմանալու, չէ՞ որ նոր հյուրանոց բացելու համար արած ծախսերը փակել է պետք, և ամենահարմար տարբերակը ժողովրդից քերելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել