Ուսումնասիրելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ պետք է արձանագրել, որ մեր երկրում այս տարի տնտեսական ակտիվության աճ է գրանցել: Համեմատական տանելով նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների հետ՝ պետք է նշել, որ աճը կազմել է 3.8 %:

Տնտեսական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, որտեղ արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2.6 տոկոսով:

Գյուղատնտեսությունում նույն ժամանակահատվածները համեմատելով՝ պետք է արձանագրենք 6.5%-ի աճ:

Արտադրության ծավալների աճ է արձանագրվել նաև էլեկտրաէներգիայի ոլոտում, որտեղ այն կազմել է 16.5%:

Տարին բացասական ցուցանիշով է ավարտում շինարարությունը, որտեղ նոյեմբերի համեմատ գրանցվել է 10.1%-ի անկում:

Այս տարի նախորդ տարվա համեմատ 5.9%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում:

Չնայած այն բանին, որ առևտրաշրջանառության ծավալները նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 1.2%-ով, այնուամենայնիվ, տարվա կտրվածքով արտաքին ծավալներն աճել են 2.3%-ով:

Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալները 2014թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1.2%-ով: 1.3%-ով աճել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները նվազել են 11.5%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 9.5%: Պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 147 հազ. 230 դրամ, իսկ մասնավոր հատվածում` 195,3 հազ. դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել