Բաղադրություն

4 ռուլետ պատրաստելու համար
1 հ. լավաշ
500 գ կաթնաշոռ
3-4 պճեղ սխտոր
մաղադանոս, սամիթ 
աղ, պղպեղ
հազարի տերևներ 4-8 շերտ
1 հ. գազար
կաղամբ 4-8 շերտ
1 հ. կանաչ պղպեղ
2 հ. վարունգ

Պատրաստման եղանակ

Գազարը, կաղամբը, պղպեղը և վարունգը բարակ-բարակ կտրտել, մանր կտրտել կանաչին, ճզմել սխտորը։ Կաթնաշոռը, կանաչին և սխտորը լավ խառնել, աղ և պղպեղ ավելացնել։ Լավաշը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրի վրա կաթնաշոռի խառնուրդը քսել, վրան հազարի տերև դնել, լցնել կտրտած բանջարեղենը և փաթաթել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել