Tert.am–ը գրում է.

Անջելինա Ջոլի - Բրեդ Փիթ հոլիվուդյան աստղային զույգը օգնականների է աշխատանքի ընդունել, որոնք վերահսկելու են իրենց երեխաների ակտիվությունը համացանցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան People հանդեսի հրապարակումը:

Ըստ այդմ՝ Ջոլին ու Փիթը քայլեր են ձեռնարկել համակարգչի հետ գործ ունենալիս իրենց երեխաների պահվածքը վերահսկելու համար: 

Իսկ քայլը Ջոլին բացատրել է նրանով, որ ինքն անհանգստացած է իր երեխաների՝ «էլեկտրոնային աշխարհի հետ հանդիպմանը» ոչ պատրաստ լինելուց: Եվ այս առիթով հենց  Ջոլին ասել է, որ իրենք «ունեն մարդիկ, ովքեր վերահսկում են այդ գործընթացը»: «Ինտերնետը նոր և վախեցնող աշխարհ է», - մանրամասնել է Ջոլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել