Մի քիչ առաջ բանկոմատից փող էի ուզում հանեի, մի հատ տղա էր դեմը կանգնած, մի քանի մետր հեռու կանգնեցի, մինչև վերջացնի: Մեկ էլ սկսեց բարձր քֆրտել, գոռալ, էդ կամեռային միջնամատ ցույց տալ, նայեց կողքերը, ասում ա՝ ախպեր, բա սրանք թուրք չե՞ն, ես սրանց ընտանիքը...
Ասում եմ՝ դե նայած ինչ ա եղել:
Ասում ա՝ արդեն երրորդ բանկոմատն եմ փորձում, ուզում եմ կոմունալներս մուծեմ, քարտը դուրս ա գցում, ուզում են, որ կանխիկացնեմ, տանեմ մուծեմ, դե էս Nurcard-ն էլ Mastercard ա, 3% պահում ա կանխիկացնելուց: Հիմա ես չեմ, դու ես, կարա՞ս բացատրես, թե ինչի բանկոմատով չի թողում կոմունալ մուծեմ, բայց որ կանխիկացնում եմ, փողը տալիս ա ու պահում ա անում: Խի իմ երեխեն իրանց երեխեքից վատն ա՞, որ իրանք էտ փողն ուտեն: Արա լավ է, սրանք հայ չեն, մարդկությունը կորցրել, քերթում են մենակ, ես սրանց...
Հ.Գ. Եթե էսքանը տեխնիկական խնդիր չէր, ինչը քիչ ա հավանական 3 բանկոմատի դեպքում, ես միանում եմ իրա ասածներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել