Հագուստի գույնի և ոճի ընտրությամբ կարելի է բնութագրել այն կրողի խառնվածքը, բնավորությունը, տրամադրությունը, նախասիրությունները և այլն: Հոգեբանները պարզել են, որ գույների և բնավորության միջև կա որոշակի կապ: Յուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրած գույնը: Հաճելի կամ տհաճ զգացողությունը այս կամ այն գույնի հանդեպ ժամանակի ընթացքում կարող է փոխվել,բայց բոլոր դեպքերում այն արտահայտում է տվյալ անհատի խառնվածքն ու բնավորությունը: Բացի այդ, գույները տարբեր կերպ են ազդում մարդու հոգեվիճակների վրա:

1.Սպիտակ:  Այս գույնը բոլոր գույների համադրումն է:Համարվում է իդեալական,երազանքների գույն: Դուր է գալիս տարբեր բնավորություններ տեր մարդկանց:Սակայն սպիտակը նաև երկիմաստ է. այն միաժամանակ արտահայտում է և լույսի ճառագում, և սառցի սառնություն:

2.Սև: Խորհրդանշում է անվստահություն և կյանքից կտրվածություն: Նա,ով նախընտրում է ամբողջովին սև հագուստը(բացառությամբ նորաձևության քմահաճույքների և սգի), իր անձի հանդեպ ունի բացասական վերաբերմունք.անընդհատ ճնշված է, հոռետես, կարծում է, որ կյանքի իդեալներն անհասանելի են իրեն:

Սև գույնը վտանգի ազդանշան է և ճնշող ու տագնապալից հոգեվիճակ է ստեղծում: Դա,հավանաբար, պայմանավորված է սև գիշերվա և նրանում թաքնված վտանգների հետ,որոնք մարդուն ուղեկցել են դեռևս հին ժամանակներից: Այս գույնն ուժեղ ազդում է մարդու ներաշխարհի վրա,և որպեսզի ցրվի հոռետեսական տրամադրությունը,այն կարելի է զուգակցել որևէ վառ գույնի (կարմիր,դեղին) հետ:

3.Մոխրագույն: Լրջամիտ, չվստահող բնավորության տեր մարդկանց սիրած գույնն է,ովքեր որևէ որոշում կայացնելիս շատ երկար են մտածում: Այս չեզոք գույնը նախընտրում են նաև նրանք, ովքեր վախենում են քննադատվելուց: Խանդավառ, թեթև բնավորություն ունեցողներին այս գույնն այնքան էլ դուր չի գալիս:

4.Կարմիր: Կրքի գույնն է: Դրա սիրահարը համարձակ է,կամային,սիրում է իշխել: Կարմիր գույնը զուգորդվում է արյան և հրդեհի հետ, ծնում է անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվությունը:

5.Նարնջագույն: Երազողների գույնն է: Բարձրացնում է մարդու տրամադրությունը և ակտիվությունը:

6.Շագանակագույն: Նախընտրում են նրանք, ովքեր հաստատուն բնավորություն ունեն,պահպանողական են,գնահատում են սովորույթներն ու ազգային ավանդույթները:

7.Դեղին: Խորհրդանշում է խոսքը,խոսում է հանդարտության,անբռնազբոսության,մտավոր կարողությունների մասին: Այս գույնը սիրողները հետաքրքրասեր են,շփվող ու հեշտ հարմարվող: Սիրում են տպավորություն գործել շրջապատի վրա: Կենտրոնացած,հոռետես և դժվար շփվող մարդիկ տհաճություն են զգում այս գույնից: Դեղինը գրգռող ազդեցություն է թողնում,մարդու մեջ առաջ բերում ջանքեր գործադրելու,գործելու ցանկություն:

8.Դեղնականաչավուն: Մարդատյաց ու ցինիկ բնավորություն ունեցողների գույնն է: Դուր է գալիս բռնակալ անհատներին,որոնք ձգտում են իշխել ուրիշներին,իսկ իրենք վախենում են գործել,որպեսզի դժվարին կացության մեջ չընկնեն:

9.Վարդագույն: Հուշում է սիրո և բարության անհրաժեշտության մասին: Ովքեր սիրում են այս գույնը, ի վիճակի են հուզվել անգամ ամենափոքր բանից: Այս գույնը չեն սիրում ոչ զգացմունքային մարդիկ:

10.Մանուշակագույն: Վկայում է խիստ արտահայտված զգայունության,հոգեկան հարստության և նրբանկատության մասին: Ովքեր տհաճություն են զգում այս գույնից,ապրելու մեծ ցանկություն և պարտքի բարձր զգացում ունեն: Բնորոշ է այն մարդկանց,ովքեր զանազան բարդույթներ ունեն: Մանուշակագույնը և գրավում է, և վանում, ծնում է բավարարվածության զգացում, սակայն ոմանց կարող է նաև տխրեցնել:

11.Երկնագույն: Այս գույնը հոգեկան մաքրության և բարձր իդեալների խորհրդանիշ է: Եթե այն սիրելի գույն է,վկայում է մելամաղձության և հաճախակի հանգստի անհրաժեշտության,հավատարմության և սիրո մասին: Երկնագույնի հանդեպ անտարբերությունը զգացմունքներին թեթևամտորեն վերաբերվելու նշան է, թեև այդպիսի մարդիկ դա հաջողությամբ քողարկում են հաճելի վարքագծով:

12.Կապույտ:Այս գույնն ստեղծում է սրտաշարժ տրամադրություն,հանգստացնում է նյարդային համակարգը: Երբեմն ծնում է տագնապալից,սպասողական հոգեվիճակ:

13.Կանաչ: Բնության գույնն է,կյանքի սկիզբը: Ով նախընտրում է այս գույնը,վախենում է ուրիշի ազդեցությունից և ինքնահաստատման միջոցներ է փնտրում: Ով չի սիրում այս գույնը, վախենում է պրոբեմներից,ճակատագրի շրջադարձից և զանազան դժվարություններից:Կանաչը հանգիստ ու հաճելի հոգեվիճակ ստեղծող գույն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել