Tert.am-ը գրում է.

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին մտահոգում է վերջին օրերին եղած թանկացումները, բայց թե ինչու չմիացավ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ մտահոգությունը պարտադիր չէ, որ արտահայտվի այն ձևով, որը դուք եք ասում, այսինքն՝ արտահայտվի մտահոգ քաղաքացիներին միանալով»:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, թե գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է՝ վերահսկել, ինչն էլ անում է ՏՄՊՊՀ-ն:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն՝ վարչապետը կախարդական փայտիկ ունի, քանի որ  գները որոշակիորեն իջնում են միայն նրանից հետո, երբ խանութներ է այցելում նա, ինչը  նշանակում է, որ հանձնաժողովն ու իշխանությունները չեն վերահսկում,  Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և այդ առումով ինքը որևէ տարօրինակ քայլ չի կատարել»:

Բայց այն, որ կան խանութներ, որտեղ գները դեռևս չեն իջել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ, որը պարտավոր է այդ ամենը վերահսկել: Իսկ հանձնարարականները տրվել են նաև Կառավարության նիստի ժամանակ: Հանձնաժողովը չի ենթարկվում ուղղակիորեն Կառավարությանը, Կառավարությունն իրավունք ունի ծանոթանալ իրավիճակին, և եթե անհրաժեշտություն լինի, դիմի համապատասխան հանձնաժողովին, ինչը և վարչապետն արեց:

Ամբողջական հոդվախը յարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել