Մարդուն մահանալուց հետո էլ հանգիստ չեն տալիս: Ով չի ալարում, հանգուցյալ Վանգայի գուշակություններն է տպագրում իր էջերում, տեսահոլովակներ տեղադրում նրա գուշակությունների մասին: Ասում են, որ Վանգան գուշակել է սիրիական պատերազմը, Ռուսաստանի անկումը կամ վերելքը, Եվրոպայի անկումը, աշխարհի վերջը և այլ բարբաջանքներ: Օգտվում են աշխարհում տիրող իրավիճակից և մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում են իրենց հեքիաթների վրա: Վանգայի հեղինակությունից օգտվելով, նրա անունը տալով` իրենց հիմարություններին շուք են տալիս: Հեքիաթասածներ ջան, կասե՞ք՝ այդ գուշակությունների մասին ձե՞ր մոտ է Վանգան խոսել, թե՞ տեսագրությունն ունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել