Երևի արդեն պիտի կրկնվեմ, սակայն նախքան Ռուսաստանի հուղարկավորմանը պատրաստվելը մի պահ մտածեք, թե իսկ մինչ այդ Հայաստանի յոթն ու քառասունքն իրար հետ չի՞ լինի արդյոք: Ու արդեն ոնց որ նկատվում է նման միտում: Ռուսաստանն ամենավերջում կարող է իր տարածքում ապրող օտարերկրացիներին, անվանենք նրանց միգրանտներ, հանի, լարի իր երկրից ու այդկերպ յոլա գնա... Ամեն դեպքում մի երկիր է, որը ներքին ներուժի հարց չունի, տարածք ունի, ինչքան ուզես ու կարող է հանուն գաղափարի բլոկադայի մեջ ապրել, ոնց ապրել է Մեծ Հայրենականի ժամանակ, երբ բլոկադայի մեջ էր Լենինգրադը: 
Եթե նման բան կատարվի, ամենամեղմ հաշվարկներով կես միլիոն մարդ կվերադառնա Հայաստան. կես միլիոն գործազուրկ, ինչպես կասեր մեր նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան օֆշորի Տիկոն` կես միլիոն «հեղափոխություն անող մասսա»: Ու ի՞նչ ենք անելու այդ ժամանակ: Ո՞նց ենք նրանց կերակրելու: Հնարավոր սցենարներից մեկը պատկերացնելու համար կարելի է կարդալ մեր ժողովրդի վիճակը Ցեղասպանությունից անմիջապես հետո ընկած տարիներին` նկատի ունենալով որբերին, փախստականներին, հիվանդներին և այլն, որոնք հաճախ փողոցներում են մահացել սովից, ցրտից, հիվանդություններից և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել