Երկու շաբաթ շարունակ Հայաստանում էին գտնվում Եգիպտոսի մի քանի հեռուստաընկերությունների մի խումբ աշխատակիցներ, որոնց նպատակն էր, հայրենիք վերադառնալով, իրենց լսարանին ներկայացնել Հայաստանը։ 
Եգիպտական «Ալ Յաում» հեռուստաընկերությունն արդեն եթեր է հեռարձակել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցը։ 
Առաջիկայում եթերում կլինեն նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հարզազրույցները։ Հեռուստաալիքի հաղորդավար Մարիամ Զաքին նշել է, որ այս շարքում ներկայացնելու են նաև Հայաստանի «հոգին ու պատմությունը»: 
Եգիպտոսի մեկ այլ՝ «Օրբիտ» հեռուստաընկերությունը 2015թ. հեռարձակելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել