Instant Connection #WhatIfMovie Առաջին ժամադրությունն իհարկե շատ պատասխանատու բան է: Հաճախ է լինում, որ այն շատ արագ վերածվում է վերջին ժամադրության: Անհարմար իրավիճակներից խուսափելու համար ահա մի քանի խորհուրդ տղաներին, թե ինչ չի կարելի անել առաջին ժամադրության ընթացքում.

 

Աչքերի փոխարեն նայել այլ տեղ: Ձեզ թվում է, թե Ձեր զգուշավոր հայացքներն աննկատ կմնան, բայց աղջիկներն ամեն ինչ նկատում են:

 

Հարցնել՝ «Կույս ե՞ս»: Չի կարելի առաջին հանդիպման ժամանակ այդ աստիճան ներխուժել մարդու անձնական կյանք: Եթե նա Ձեզ ասելու բան ունենա, կասի, երբ զգա դրա անհրաժեշտությունը:

 

Հարցնել՝ «Բա պապադ ինչքա՞ն ա վաստակում»: Դրանով դուք պարզ հասկացնում եք, որ աղջկա մեջ առաջին հերթին գնահատում եք ոչ թե նրան, այլ նրա ֆինանսական ապահովվածությունը:

 

Անշնորհք կերպով ուտել: Բոլորն էլ ազատ են ուտում, երբ մենակ են լինում կամ լինում են իրենց շատ հարազատ մարդկանց կողքին, բայց մի մոռացեք, որ առաջին ժամադրությունը լավագույն օրը չէ Ձեր անկաշկանդվածությունը ցուցադրելու համար:

 

Գլուխ գովալ: Աղջիկն ինքը կնկատի Ձեր արժանիքները: 

 

Ավտոմեքենայի բանալին ցուցադրական գցել սեղանին: Մի՞թե Ձեր միակ արժանիքը Ձեր ավտոմեքենան կամ ֆինանսական ապահովվածությունն է: Հավատացեք, նորմալ աղջիկներին նման բաներով չեք գրավի:

 

Հանդիպման ընթացքում զանգել ընկերոջն ու ասել. «Հա, ցավդ տանեմ, ուզածիս հետ եկել եմ կաֆե, կոֆե ենք խմում»: Պատկերացրեք հակառակ պատկերը. աղջիկը զանգում է ընկերուհուն ու ասում. «Հա, կյանք, ուզողիս հետ ժամո եմ եկել»:


Երբ հայրիկը զանգում է, չասել. «Պապ, աղջկա հետ եմ, կզանգեմ»: Ավելի լավ է ներողություն խնդրել, մի պահ դուրս գալ, խոսել, վերադառնալ, քան նման բան անել:

 

Ասել. «Որ մենք պսակվանք, դու չես աշխատելու»: Հիշում եք, չէ՞, թե Կլարա Ցետկինը հանուն ինչի էր պայքարում: 

 

Պատմել նախկին ընկերուհու մասին ու ասել, որ անբարոյական էր: Եթե նման կերպ եք արտահայտվում Ձեր նախկինների մասին, ապա ամենայն հավանականությամբ նրա մասին էլ նույնը կասեք, եթե բաժանվեք: 

 

Հաշիվը փակելուց հարցնել. «Կարող ա՞ կոպեկ ունենաս»: Եթե արդեն իսկ աղջկան ժամադրության եք հրավիրել, ապա բարի եղեք հոգ տանել բոլոր մանրուքների մասին:


Ասել. «Գիտես, չէ՞, մինչև պապաս ու տատս դաբրո չտան, ես հետդ պսակվողը չեմ»: Կարող էիք միանգամից ասել, որ ոչ թե հարսնացու եք փնտրում, այլ ապրանք:

 

Ասել. «Էլ սրանից հետո յուբկով չտեսնեմ»: Կրկին հիշեցնենք Կլարա Ցետկինի մասին:

 

Լկտի տոնով հետաքրքրվել աղջկա ընկերուհիների մասին: Առանց մեկնաբանության...

 

Ձեռք գցել, փորձել համբուրել: Չենք մեկնաբանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել