Tert.am-ը գրում է․

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, որ ԵՏՄ-ում Ղազախստանն ու Բելառուսը առաջնորդվում են շուկայական հարաբերություններով, (ԱԺ ամբիոնից ձևակերպվեց՝ «բազառներ» են անում), ասում է, որ «բազառի» մասնակից են մարդիկ, որոնք ունեն ինչ-որ բան վաճառելու հնարավորություն: «Ղազախստանն ու Բելառուսն ունեն ինչ-որ բան վաճառելու հնարավորություն՝ իրենց քվեարկությունը, վավերացումը և Հայաստանին ընդունումը: Քանի որ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէ, ապա «հայկական բազառը» չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանը ոչինչ չունի դնելու ԵՏՄ «դարակին»: Հետևաբար, ԵՏՄ-ի ներսում ընթացող ողջ առևտուրն ընթանում է այն հարցի շուրջ, որ «տուր ինձ ինչ-որ բան, և ես կհամաձայնեմ Հայաստանի անդամակցությանը»:

-ՌԴ նախագահի  ասուլիսին  անհամբեր սպասում էին Հայաստանում՝ քաղաքական գործիչները: Ինչ-որ հստակություն մտա՞վ Ձեր կարծիքով Հայաստանի համար, ինչ-որ կոնկրետ ուղենիշներ, որ մեզ համար կարևոր կլինի:

- Մամուլի այդ ասուլիսը ուսումնասիրել եմ և շարունակում եմ ուսումնասիրել. ես վերաբերվում եմ դրան որպես քաղաքական վերլուծաբան՝ ուշադրություն դարձնելով   այս ասուլիսի ոճին, նրան, թե ինչ Պուտինը փորձեց ասել urbi et orbi (Նախկինում հռոմեական հռչակում, ներկայումս այս տերմինը խորհրդանշում է Հռոմի պապի անունից՝ Հռոմին և ողջ կաթոլիկ աշխարհին ուղղված փաստթուղթ): Գլխավորը, ինչ ասաց Վլադիմիր Պուտինը, այն է, որ Ռուսաստանի համար արտաքին քաղաքական ոլորտը ավելի կարևոր է, քան առևտուրը: Սա Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև եթե Ռուսաստանը Արևմուտքի նկատմամբ շարունակի այս վերջին շրջանի քաղաքականությունը և շարունակվի հակոտնյա այս վիճակը, ապա մեզ   համար նեղանում, ավելի ճիշտ՝ վերանում են հնարավորությունները:

-Սա վատ է:

-Սա վատ է: Սա տեղի է ունեցել «սեպտեմբերի 3»-ին: Եթե մինչև այդ օրը ԵՄ-ԵՏՄ այս «ոլորաններում» հնարավոր էր փորձել նստել 2 աթոռի վրա, այլ ոչ 1-ի, ապա սեպտեմբերի 3-ից հետո այդ հնարավորությունները վերացան: Ես հիշում եմ, այն ժամանակ հայկական մամուլում կարդում էի, որ Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրեց և ինձ մի քիչ վատ էի զգում, որովհետև Սերժ Սարգսյանը ընտրություն չկատարեց, ընտրություն կատարեց այդ սենյակում նստած մեկ այլ մարդ: Հետևաբար, մեզ համար շատ կարևոր է Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում հնարավոր մոդուսը, եթե այն լինի առավել բարենպաստ  և ինձ թվում է՝ վաղ, թե ուշ այդպես էլ կլինի, ապա  Հայաստանի մոտ կհայտնվի այդ նոր մոդուսում գոյություն ունենալու հնարավորություն: Սրա՛ն է պետք ուշադրություն դարձնել, այլ ոչ առանձին բառերի վրա:

Ինչևէ, Պուտինի ուղերձներին վերադառնանք: Նա իմաստային առումով ոչ մի նոր բան չասաց: Բայց նա ասում է, որ Ռուսաստանի խնդիրներում մեղավորն Արևմտուտքն է, հանդես է գալիս հակաամերիկյան լրջագույն  հայտարարություններով, բայց տեքստում շատ հետաքրքիր բաներ են ի հայտ գալիս: Նա փաստացի խոսում է, որ Արևմուտքի հետ հակամարտությունը շարունակվելու է, բայց մյուս կողմից նա չի օգտագործում այնպիսի տերմիններ, որոնք սովորաբար օգտագործում են Ուկրաինային առնչվող հարցերում` «խունտա», «Նովոռոսիա»: Սա Արևմուտքի ուղղությամբ ուղերձ է, գաղափար այն մասին, որ Արևմուտքի հետ փոխհարաբերություններում Ուկրաինայում ինչ-որ մի մոդուս, այնուամենայնիվ, պետք է գտնվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել