Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք կառավարությունից և նախագահից պահանջում են կայունացնել առաջնային սպառման ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը, բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը, վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը, երաշխիքներ տալ, որ էլեկտրաէներգիայի և գազի գները չեն բարձրանա, դադարեցնել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը: Ըստ ցուցարարների՝ այս ակցիան կրում է նախազգուշական բնույթ, իսկ դեկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում նրանք հրավիրեցին քաղաքացիական քննարկում:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում քաղաքացիական նմանօրինակ բաց միջոցառումները սկսել են կրել լայնամաշստաբ բնույթ: Սակայն այս՝ այսպես կոչված «քաղաքացիական հարցազրույցի» բուն պահանջն արդեն թվում է ժամանակավրեպ, քանզի նրանց առաջ քաշած երկու պահանջները կամ իրականացվել են, կամ իրականացման փուլում են. դրամի հետ կապված սպեկուլյատիվ էֆեկտներն արդեն իսկ չեզոքացված է: Ուստի նմանատիպ արհեստական սաբոտաժների միտվելն ակնհայտ ընդգծում է, որ կազմակերպիչները երկրում անկայունության մթնոլորտի պահպանման կողմնակիցներ են:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման պահանջին, ապա ակտիվիստները սխալ հասցեատիրոջ մոտ են եկել, քանզի երբ ԱԺ-ն վավերացնում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաթեթը, մի խումբ «հայրենասերներ և ՀՀ-ի ապագայով տոգորված ֆանատիկներ» գնացել էին, 15 հոգով ակցիաներ էին անում, սրան-նրան ստրուկ անվանում` վանկարկելով, որ Հայաստանի իրական տերերն իրենք են:
Արդյո՞ք կարող են այդ ակտիվիստներն ասել, թե ինչ պետք է անի կառավարությունը ԵՏՄ-ի անդամակցությունը դադարեցնելու համար, քանի որ կառավարությունը նման լիազորություն չունի:
Նման արհեստական ակցիաներով որոշակի մարգինալ ուժեր փորձում են հաճոյանալ իրենց իսկական տերերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել